Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանա Սահակյանն այցելեց Կեչուտի «Զատիկ» մանկապարտեզ, որտեղ Սուրբ Զատկի տոնին նվիրված գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել:
Տեր Հայրը միջոցառումն սկսեց Տերունական աղոթքով:
Մանկապարտեզի տնօրինությունն ու աշխատակազմն ամենայն պատասխանատվությամբ էին պատրաստվել միջոցառմանը, ինչի վառ արտահայտությունը մանկապարտեզի սաների շուրթերից հնչած գեղեցիկ ու բովանդակային խոսքն ու թեմատիկ երաժշտական կատարումներն էին:
Փոքրիկները հրաշալի պատկերավորմամբ ներկայացրին Քրիստոսի Հարության աստվածաշնչյան պատումը, ինչպես նաև խաղիկների և զարդարված սեղանների միջոցով՝ տոնին նվիրված ժողովրդական ավանդույթները:
Այս գեղեցիկ միջոցառման ավարտին օրհնության խոսքով հանդես եկավ Արժանապատիվ Տեր Հայրը, ով շնորհավորելով ներկաներին տոնի առթիվ՝ շնորհակալություն հայտնեց մանկապարտեզի աշխատակազմին՝ կարևորելով միջոցառումների միջոցով երեխաներին քրիստոնեական արժեքներին հաղորդ դարձնելը:
Թեմի լրատվության բաժին