Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանն այցելեց Եղեգնաձորի մարզային գրադարան, որտեղ մասնակցեց մանկական բաժնի հերթական միջոցառմանը, որը նվիրված էր Սուրբ Զատկի տոնին:
Բացման խոսքով հանդես եկավ մանկական բաժնի վարիչ Ջ. Մարգարյանը, ապա Արժանապատիվ Տեր Հայրը Տերունական աղոթքով սկսեց միջոցառումը:
Գեղեցիկ ու ճաշակով ձևավորված դահլիճում իրենց շնորհալի կատարումներով հանդես եկան Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները՝ ղեկավարությամբ դասղեկի՝ Աննա Գալստյանի: Աշակերտները ներկայացրին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի՝ Սուրբ Զատկի խորհուրդը:
Ցուցադրվեցին տոնին բնորոշ համեղ և ավանդական ուտեստներ:
Այս գեղեցիկ գրական-գեղարվեստական ցերեկույթի ավարտին շնորհակալական Continue reading