Գրական-գեղարվեստական ցերեկույթ` նվիրված Սուրբ Զատկի տոնին


Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանն այցելեց Եղեգնաձորի մարզային գրադարան, որտեղ մասնակցեց մանկական բաժնի հերթական միջոցառմանը, որը նվիրված էր Սուրբ Զատկի տոնին:

Բացման խոսքով հանդես եկավ մանկական բաժնի վարիչ Ջ. Մարգարյանը, ապա Արժանապատիվ Տեր Հայրը Տերունական աղոթքով սկսեց միջոցառումը:

Գեղեցիկ ու ճաշակով ձևավորված դահլիճում իրենց շնորհալի կատարումներով հանդես եկան Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները՝ ղեկավարությամբ դասղեկի՝ Աննա Գալստյանի: Աշակերտները ներկայացրին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի՝ Սուրբ Զատկի խորհուրդը:

 Ցուցադրվեցին տոնին բնորոշ համեղ և ավանդական ուտեստներ:
Այս գեղեցիկ գրական-գեղարվեստական ցերեկույթի ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ մարզային գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը:

Գրական-գեղարվեստական ցերեկույթ` նվիրված Սուրբ Զատկի տոնին

Այնուհետև ներկաներին իր պատգմամը փոխանցեց Տեր Վազգենը, ով իր խոսքում մասնավորապես ասաց.«Շատ կարևոր է, որ մենք նշենք մեր հոգևոր և ազգային տոները՝ իրենց յուրահատկություններով հանդերձ: Մեր երեխաներին ծանոթացնենք ազգային և քրիստոնեական արժեհամակարգերին, որպեսզի հայ տեսակը չկորցնի իր ինքնությունը: Քրիստոսի Հարությունն Աստծո մեծագույն սիրո արտահայտությունն է, այն հույսի տոն է, մխիթարության տոն է բոլորի համար և հատկապես նրանց համար, ովքեր կորցրել են սիրելի մարդկանց: Աստված սիրում է բոլորիս և իր սերը գործով է ապացուցում՝ Իր Միածին Որդուն ուղարկելով աշխարհ: Եթե անգամ բոլորը մեզանից երես դարձնեն, ապա Աստված գրկաբաց սպասում է մեզ, որովհետև սիրում է մեզ»:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements