Ապրիլի 2-ը՝ Մանկական գրքի միջազգային օր


 

Այսօր` ապրիլի 2-ին, նշվում է որպես Մանկական գրքի միջազգային օր` ի պատիվ դանիացի արձակագիր և բանաստեղծ, աշխարհահռչակ հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի:

Քանի որ ապրիլի սկիզբը նշանավորվում է մանկապատանեկան գրքի շաբաթով, Վայոց ձորի մարզային գրադարանը ևս անմասն չմնաց և մանկական բաժնի փութաջան աշխատանքի շնորհիվ ներկայացվեց «Հացով մարդ լինենք» վերնագրով գեղեցիկ միջոցառումը, որի կազմակերպիչն էր մանկական բաժնի վարիչ Ջ. Մարգարյանը:

 Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն տ. Ռոզա Լևոնյանը:

Միջոցառմանը ներկա էր Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով միջոցառումն սկսեց «Հայր մեր»-ով, որից հետո Արժանապատիվ Տեր Հայրն օրհնեց մեր ավանդական հացը՝ լավաշը՝ Աստծուց խնդրելով, որ հայի սեղանից հացը երբեք չպակասի:

Վերջում Տեր Վազգենն ավելացրեց, որ բարենպաստ եղանակներ լինեն, որպեսզի բերքն ու բարիքը, միրգն ու բանջարեղենն առատ լինեն մեր սեղաններին:

Այնուհետև ներկայացվեց հացի ստեղծման դժվարին Continue reading

Advertisements

Կրկնազատիկ (Նոր կիրակի)


Կրկնազատիկ (Նոր կիրակի)

Կրկնազատիկ է կոչվում երեք պատճառներով:
Զատիկ նշանակում է ազատություն և այդ օրը կրկնակի ազատության օր է: Աստված մեզ ազատել է մեղքերից, սակայն մենք գտնվում ենք կրքերի ազդեցության ներքո: Իսկ երբ Աստված ամեն ինչ նոր է անում և բոլոր կարիքներից մեզ ազատում, դա կոչվում է Կրկնազատիկ: Կրկնազատիկ է կոչվում մեր հարության պատճառով: Քրիստոս առաջին կիրրակի օրը մեզ հարություն տվեց Իր հոգով ու զորությամբ, իսկ երկրորդ կիրակի օրը մեզ հարություն է տալու ըստ մարմնի՝ և մեռելներից հարություն առնելով պիտի անմահանանք: Նոր կիրակի և Կրկնազատիկ է կոչվում, քանզի նորովի ենք տոնում մեր հոգու փրկության նավակատիքը՝ հոգևոր ուրախությամբ ու տոնախմբությամբ:
Տոնի խորհրդի հիմքում Թովմաս առաքյալի օրինակն է և հարուցյալ Քրիստոսի` իր աշակերտներին երկրորդ անգամ հայտնվելու փաստը: Ավետարանից մենք տեղեկանում ենք, որ հարության կիրակի օրը, երբ Քրիստոս հայտնվեց Վերնատան մեջ հավաքված իր աշակերտներին, Թովմասը ներկա չէր: Եվ երբ լսեց այս մասին Թովմաս առաքյալը, կասկածեց ու հայտարարեց. «Եթե չտեսնեմ Նրա ձեռքերի վրա մեխերի նշանը և իմ մատներով մեխերի տեղը չդնեմ, և իմ ձեռքը Նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա»: Continue reading

Այսօր Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է


Այսօր Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է

Սբ. Հարության տոնի հաջորդ շաբաթ օրը Հայ Առաքելական Սբ. Եկեղեցում Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է: Հիսուս Քրիստոսին մկրտողի և Նրա գալուստն ավետողի՝ Հովհաննես Մկրտչի գլխատման պատմությունն առավել մանրամասն անդրադարձել են Մատթեոս և Մարկոս ավետարանիչները /Մատթ. 14:1-12, Մարկ. 6:14-29/:

Ըստ ավետարանիչների՝ Հերովդես թագավորը ձերբակալում և բանտ է նետում Հովհաննես Մկրտչին, որովհետև նա մեղադրում էր թագավորին՝ եղբոր կնոջը՝ Հերովդիային, հափշտակելու և կնության առնելու համար: Հերովդեսը չի համարձակվում սպանել Հովհաննես Մկրտչին: Սակայն, իր ծննդյան օրը հրապուրվելով Հերովդիայի դստեր պարով, թագավորը երդվում է տալ նրան այն, ինչ կամենա: Ոխակալ Հերովդիայի ցուցումով աղջիկը ցանկանում է Հովհաննես Մկրտչի գլուխը: Սբ. Աստվածածնից հետո Սուրբ Հովհաննես Մկրտիչը Հայ Առաքելական Եկեղեցու մեծագույն սուրբն է: Continue reading