ԱՋԱԿՑԵՆՔ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ


<<Սյունիք-Զարգացում>> ՀԿ-ն և Վայոց ձորի թեմը 4-րդ բանակային կորպուսի հետ համագործակցությամբ շարունակում է հետևյալ պարագաների հավաքագրումը և տեղափոխումը դեպի առաջնագիծ:

Ստորև ներկայացնում ենք անհրաժեշտ պարագաների ցանկը.
1.Դեղորայք (տարբեր տեսակի վիրակապեր, յոդ, բժշկական սպիրտ, ցավազրկող, ներարկիչներ 5 և 10 մլ., ամրակներ (ժգուտ), սիստեմայի հեղուկներ՝ գլյուկոզա, նատրիքլոր), բժշկական ձեռնոցներ),
2.
Ծխախոտ,
3.
Սուրճ,
4.
Քաղցրավենիք (չոր),
5.
Հագուստ (ներքնազգեստ, անջրանցիկ թիկնոցներ),
6.
Հիգիենայի պարագաներ:

Անհրաժեշտ պարագաները հավաքում ենք «Գիտելիք» համալսարանում՝ առավոտյան`ապրիլի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև Continue reading

Advertisements

Խաղաղության և հաղթանակի աղոթք  Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում  


Այսօր՝ապրիլի 4-ին, Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգերին երքո տեղի ունեցավ խաղաղության և հաղթանակի աղոթք՝ նվիրված մեր հայրենիքի սահմաններում խաղաղություն հաստատող հայոց բանակին:

Աղոթք հնչեց նաև զոհվածների հոգիների փրկության և նրանց հարազատների սրտերի մխիթարության համար: Աղոթքին ներկա էին  նաև Երկրապահ կամավորական միության անդամներ, որոնց խնդրանքով աղոթք հնչեցվեց նաև երեկ սահման մեկնած Վայոց ձորի երկրապահների անվտանգության համար:

Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը ներկաներին ուղղված իր խոսքում միասնության, մեկս մյուսի հետ համերաշխության կոչ ուղղեց:

Խաղաղության և հաղթանակի աղոթք  Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում  Այնուհետև Տեր Հայրն ասաց. «Հայի միասնական ուժը ոչ մի թշնամի չի Continue reading

Կազմակերպվեց օգնության հավաք՝ սահմանում գտնվող և մեզ պաշտպան կանգնած մեր հերոսների համար


Խորհրդակցելով 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ա. Մակարյանի հետ` «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն Վայոց Ձորի թեմի հետ համատեղ կազմակերպեց օգնության հավաք՝ սահմանում գտնվող և մեզ պաշտպան կանգնած մեր հերոսների համար:

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց Ձորի թեմը և «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի օրհնությամբ հավաքեցին բավականաչափ դեղորայք, քաղցրավենիք, հագուստ, հիգիենայի պարագաներ, սուրճ, ծխախոտ՝ սահմանում գտնվող մեր հերոսների համար:

 Օգնությանը միացան նաև Վայոց ձորի ակտիվ և սրտացավ բնակչությունը:

Մի քանի րոպե առաջ, Վայոց ձորի թեմի Առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի  առաջնորդությամբ, ՀԿ-ի կամավորների Continue reading

ԱՋԱԿՑԵՆՔ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ


<<Սյունիք-Զարգացում>> ՀԿ-ն Վայոց Ձորի թեմի հետ համատեղ կոչ է անում բոլոր վայոցձորցիներին միանալու կազմակերպված ակցիային: Ակցիայի շրջանակներում կազմակերպվում է օգնության հավաք՝ սահմանում գտնվող և մեզ պաշտպան կանգնած մեր հերոսների համար:
Օգնությունը կարող է լինել.
1. Դեղորայք (տարբեր տեսակի վիրակապեր, յոդ, բժշկական սպիրտ, ցավազրկող)
2. Ծխախոտ
3. Սուրճ
4. Քաղցրավենիք (չոր)
5. Հագուստ (նասկի, ներքնազգեստ, անջրանցիկ թիկնոցներ)
6. Հիգիենայի պարագաներ Continue reading