ԱՋԱԿՑԵՆՔ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ


<<Սյունիք-Զարգացում>> ՀԿ-ն և Վայոց ձորի թեմը 4-րդ բանակային կորպուսի հետ համագործակցությամբ շարունակում է հետևյալ պարագաների հավաքագրումը և տեղափոխումը դեպի առաջնագիծ:

Ստորև ներկայացնում ենք անհրաժեշտ պարագաների ցանկը.
1.Դեղորայք (տարբեր տեսակի վիրակապեր, յոդ, բժշկական սպիրտ, ցավազրկող, ներարկիչներ 5 և 10 մլ., ամրակներ (ժգուտ), սիստեմայի հեղուկներ՝ գլյուկոզա, նատրիքլոր), բժշկական ձեռնոցներ),
2.
Ծխախոտ,
3.
Սուրճ,
4.
Քաղցրավենիք (չոր),
5.
Հագուստ (ներքնազգեստ, անջրանցիկ թիկնոցներ),
6.
Հիգիենայի պարագաներ:

Անհրաժեշտ պարագաները հավաքում ենք «Գիտելիք» համալսարանում՝ առավոտյան`ապրիլի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև երեկոյան՝ ժամը 18:00:
Նշենք, որ այսօր Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի առաջնորդությամբ ՀԿ-ի կամավորների հետ մեքենաների առաջին շարասյունը ճանապարհ ընկավ դեպի Արցախ՝ տանելով իրենց հետ այսօր հավաքված համապատասխան պարագաները,այս մասին կարդալ այստեղ:

Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին՝ 093 26 58 16, 077 04 04 57 կամ 0281 2 07 88:

Advertisements