ԱՋԱԿՑԵՆՔ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ


<<Սյունիք-Զարգացում>> ՀԿ-ն Վայոց Ձորի թեմի հետ համատեղ կոչ է անում բոլոր վայոցձորցիներին միանալու կազմակերպված ակցիային: Ակցիայի շրջանակներում կազմակերպվում է օգնության հավաք՝ սահմանում գտնվող և մեզ պաշտպան կանգնած մեր հերոսների համար:
Օգնությունը կարող է լինել.
1. Դեղորայք (տարբեր տեսակի վիրակապեր, յոդ, բժշկական սպիրտ, ցավազրկող)
2. Ծխախոտ
3. Սուրճ
4. Քաղցրավենիք (չոր)
5. Հագուստ (նասկի, ներքնազգեստ, անջրանցիկ թիկնոցներ)
6. Հիգիենայի պարագաներ
Խնդրում ենք ակցիային մասնակցել ցանկացողներին ներկայանալ այսօր “Գիտելիք” համալսարանի շենք մինչև ժամը 14:30, քանի որ կազմակերպության և թեմի մեքենաներն օգնությունը փոխադրելու են անմիջապես հավաքից հետո:
Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարին՝ 093 26 58 16 կամ 2 07 88:

Advertisements