Խաղաղության և հաղթանակի աղոթք  Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում  


Այսօր՝ապրիլի 4-ին, Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգերին երքո տեղի ունեցավ խաղաղության և հաղթանակի աղոթք՝ նվիրված մեր հայրենիքի սահմաններում խաղաղություն հաստատող հայոց բանակին:

Աղոթք հնչեց նաև զոհվածների հոգիների փրկության և նրանց հարազատների սրտերի մխիթարության համար: Աղոթքին ներկա էին  նաև Երկրապահ կամավորական միության անդամներ, որոնց խնդրանքով աղոթք հնչեցվեց նաև երեկ սահման մեկնած Վայոց ձորի երկրապահների անվտանգության համար:

Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը ներկաներին ուղղված իր խոսքում միասնության, մեկս մյուսի հետ համերաշխության կոչ ուղղեց:

Խաղաղության և հաղթանակի աղոթք  Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում  Այնուհետև Տեր Հայրն ասաց. «Հայի միասնական ուժը ոչ մի թշնամի չի կարող կոտրել: Թշնամին անզոր է ծնկի բերել հային, եթե նա միասիրտ և միահոգի է: Վստահ եմ, որ մեր զինվորները կստիպեն թշնամուն լռել և ափսոսալ իրենց սանձահարած պատերազմի համար…»

Աղոթքն ավարտվեց մոմավառությամբ և ներկաների սրտերում առ Աստված ուղղված խաղաղության և հաղթանակի աղոթքով:

 

Թեմի լրատվության բաժին

 

 

 

 

 

 

Advertisements