Կազմակերպվեց օգնության հավաք՝ սահմանում գտնվող և մեզ պաշտպան կանգնած մեր հերոսների համար


Խորհրդակցելով 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ա. Մակարյանի հետ` «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն Վայոց Ձորի թեմի հետ համատեղ կազմակերպեց օգնության հավաք՝ սահմանում գտնվող և մեզ պաշտպան կանգնած մեր հերոսների համար:

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց Ձորի թեմը և «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի օրհնությամբ հավաքեցին բավականաչափ դեղորայք, քաղցրավենիք, հագուստ, հիգիենայի պարագաներ, սուրճ, ծխախոտ՝ սահմանում գտնվող մեր հերոսների համար:

 Օգնությանը միացան նաև Վայոց ձորի ակտիվ և սրտացավ բնակչությունը:

Մի քանի րոպե առաջ, Վայոց ձորի թեմի Առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի  առաջնորդությամբ, ՀԿ-ի կամավորների հետ մեքենաների շարասյունը ճանապարհ ընկավ դեպի Արցախ:

Advertisements