Միասնական աղոթք՝  հայրենիքի և հայրենյաց պաշտպան մեր զինվորների համար


Այսօր՝ ապրիլի 6-ին, Վայքի Սբ. Տրդատ եկեղեցում միասնական աղոթք տեղի ունեցավ մեր հայրենիքի խաղաղության և մեր հերոս զինվորների անսասանության ու պահպանության, ինչպես նաև՝ վերջին օրերին մեր Արցախ աշխարհում նահատակված հերոս զինվորների հոգու խաղաղության համար:

Հավարտ ժամերգության կատարվեց միասնական աղոթք, ապա ոգևորիչ քարոզով հանդես եկավ Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը:

Այնուհետև խոսքով հանդես եկավ նաև Վայքի տարածաշրջանի հոգևոր Continue reading

Advertisements

Այսօր Ջերմուկ քաղաքի ջոկատը մեկնեց Արցախ


 

Այսօր՝ ապրիլի 6-ին, Ջերմուկ քաղաքի ջոկատը ևս մեկնեց Արցախ՝ սատար կանգնելու իր եղբայրներին:

Նախորդ օրը  Ջերմուկի ջոկատի անդամները Ջերմուկի հիվանդանոցում մասնակցեցին  առաջին բուժօգնության դասընթացին, որն անց է կացրել «Արմենիա» առողջարանի գլխավոր բժիշկ Վարդան Սարգսյանը:

Մինչ Արցախ մեկնելը նրանք հավաքվեցին Սրբ. Գայանե եկեղեցում և Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանի հետ աղոթք հնչեցրին առ Աստված՝  իրենց մահացած հերոս եղբայրների հոգիների հանգստության և կռվող եղբայրների տոկուն կամքի ու անկոտրում ոգու համար:

Տեր Գալուստ քահանա Սահակյանը քաջալերեց մեր հերոսներին` կոչ անելով` պաշտպանել ՀԱՅՐԵՆԻՔԸ, դառնալ Մոնթեի արժանի հետնորդները և չթողնե′լ, այդքան հերոսների արյան գնով վերադարձված, անգամ մի թիզ հող գերության մեջ:
Ներկաները բարի ճանապարհ ու անփորձանք վերադարձ մաղթեցին մեր հերոսներին:

Սրբ. Գայանե եկեղեցու երիտասարդաց միությունը, միանալով  «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի և Վայոց Ձորի թեմի նախաձեռնությանը՝ կազմակերպելով օգնության հավաք՝ սահմանում գտնվող և մեզ պաշտպան կանգնած մեր հերոսների համար, Ջերմուկի ջոկատի հետ մարտի դաշտ Continue reading