Միասնական աղոթք՝  հայրենիքի և հայրենյաց պաշտպան մեր զինվորների համար


Այսօր՝ ապրիլի 6-ին, Վայքի Սբ. Տրդատ եկեղեցում միասնական աղոթք տեղի ունեցավ մեր հայրենիքի խաղաղության և մեր հերոս զինվորների անսասանության ու պահպանության, ինչպես նաև՝ վերջին օրերին մեր Արցախ աշխարհում նահատակված հերոս զինվորների հոգու խաղաղության համար:

Հավարտ ժամերգության կատարվեց միասնական աղոթք, ապա ոգևորիչ քարոզով հանդես եկավ Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը:

Այնուհետև խոսքով հանդես եկավ նաև Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Ներսես քահանա Արշակյանը:

Թող ընդունելի լինի մեր աղոթքները մեր ազգի, մեր զինվորների, բոլորիս համար, ու թող Ամենակալ Աստված Իր զորավոր հովանու տակ պահպանի, օրհնի ու զորացնի մեր ազգին, հայրենապաշտպան մեր զորավարներին և զինվորներին:

Ամեն:

Թեմի լրատվության բաժին

 

 

 

Advertisements