Հայտարարություն


Սիրելի′  հայորդիներ,

Այս տարի ապրիլի 10-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Կանաչ կիրակին, որը նաև կոչվում է Նորավանքի ուխտի օր:

Կոչ ենք անում Ձեզ Նորավանքում մասնակցել մատուցվող Սուրբ և Անմահ Պատարագին (սկիզբը` ժամը 11:00)  և միասնական աղոթքին՝ նվիրված հայրենիքի և հայրենյաց պաշտպան մեր զինվորներին:

Հայտարարություն Continue reading

Advertisements

Ցուցահանդես՝ «Ստեղծագործ ձեռքեր» խորագրով


Ապրիլի 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ստեղծագործ ձեռքեր» ցուցահանդեսի բացման արարողությունը, որը նվիրված էր Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնին:

Ցուցահանդես՝ «Ստեղծագործ ձեռքեր»  խորագրով

Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, Վայոց ձորի թեմի, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Եղեգնաձորի դպրոցների ուսուցիչներ, աշակերտներ և բազմաթիվ վայոցձորցիներ:

Միջոցառմանը ներկա գտնվող վայոցձորցիները մեկ րոպե լռությամբ հարգեցին վերջին օրերին Արցախում զոհված հերոս հայորդիների հիշատակը:

Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը ցուցահանդեսն  սկսեց Տերունական աղոթքով, ապա օրհնության խոսքով հանդես եկավ Թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:

Այնուհետև Եղեգնաձորի պատկերասրահի տնօրեն Քնարիկ Բաբախանյանը, շնորահավորելով ներկաներին տոնի առթիվ, ասաց.«Ստեղծագործ ձեռքեր» խորագրիը կրող ցուցահանդեսը Եղեգնաձորի պատկերասրահը նվիրում է Արցախում զոհված հայորդիների մայրերին և նաև այն մայրերին, որոնց որդիներն այժմ ծառայում են հայոց բանակում»:

Վերջում պատկերասրահի տնօրենն ավելացրեց, որ ցուցահանդեսը շարունակվելու է մինչև ապրիլի Continue reading

ԱՎԵՏՈՒՄՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ


Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ.Ամէն:

<<Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ>>:
(Ղուկաս 1:35)

ԱՎԵՏՈՒՄՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻԵվ աստվածային այս զորությամբ` Սուրբ Կույսից պիտի ծնվեր աշխարհի Փրկիչը: Ահա այս ավետիսն է տալիս Գաբրիել հրեշտակապետը Սուրբ Կույս Մարիամին, և այս հրաշալի իրողությանն է նվիրված Ավետման տոնը:
Մարիամ Աստվածածնի կյանքի մասին քիչ տեղեկություններ ունենք: Աստվածաշունչ մատյանից գիտենք, որ նա Աննայի և Հովակիմի դուստրն էր: Հայրը Դավիթ մարգարեի սերնդից էր, իսկ մայրը` ղևտացիների: Նրա ծնողներն արդեն շատ ծեր էին, բայց ամուլ էին, անզավակ: Հաճախ, պատմում է ավանդությունը, նրանք աղոթում էին Տիրոջը, որ զավակ ունենան: Աստված լսում է նրանց աղոթքը և պարգևում մի աղջիկ, որի անունը Մարիամ են դնում: Մարիամը մատաղ հասակից աչքի է ընկնում իր առաքինի վարք ու բարքով, խոնարհությամբ, իր հավատքով, Աստծու հանդեպ ունեցած նվիրումով: Այդ տարիքից նա ընծայվում է տաճարին, որից հետո նշանվում և ամուսնանում է Հովսեփի հետ: Նրանք ապրում էին Հրեաստանի Նազարեթ քաղաքում: Եվ ահա, երբ Մարիամն իր ամենօրյա աղոթքն էր առաքում Տիրոջը, Տիրոջ հրեշտակն այցելում է նրան և ավետում աշխարհի մխիթարության և հույսի, մարդկանց փրկության` Լույսի ծննդյան մասին, որ ինքը` Մարիամը պիտի աշխարհ բերեր, նա պիտի աստվածային սիրո սերմը կրեր իր մեջ և պտղաբերեր աստվածային գութի ծաղիկը: Ավետարանը նկարագրում է, որ Մարիամը նրան (հրեշտակին) տեսնելով, նրա խոսքերից շփոթվեց: Նա մտածեց` արդյոք ինքը արժանի˚ է այդ գերագույն պատվին, մի պահ թուլացավ, սակայն Արարիչ Աստված Մարիամին խորհելու ազատություն շնորհեց, որպեսզի ինքն իր նվիրական հավատով ընկալի աստվածային այս հրաշք եղելությունը: Ճիշտ է նկատել Լամարթինը.<<Երկյուղածների ազատությունը ուժեղների փառքն է>>:
Մարիամն իր բոլոր առաքինությունների հետ ունեցավ քաջություն` ընդունելու երկնային առաջարկը և մտովի մի պահ տեսավ ծնունդը, քարոզչությունը, չարչարանքները, խաչելությունն իր Զավակի: Մարիամն եղավ մայրը քրիստոնեության հիմնադրի և բնակարանը Աստծու: Աշխարհի փրկության աստվածային ծրագիրն իրականացավ Սուրբ Կույսի միջոցով: Continue reading

Նորավանքի Վանական Համալիրի վերաօծումը և վերաբացումը. 1999թ.-ի Նորավանքի վերանորոգման և համալիրի կառուցման բարերաները


Նորավանքի Վանական Համալիրը վերանորոգվել է 2 անգամ, առաջինը՝ Սովետական իշխանության ժամանակ, երկրորդը՝ սկսած 1996-1999թթ.-ին:

Նկարում Նորավանքն է մինչ 1947-1948թ-ը, 1840թ-ի ավերիչ երկրաշարժից հետո:

Նկարում Նորավանքն է մինչ 1947-1948թ-ը, 1840թ-ի ավերիչ երկրաշարժից հետո:

Նորավանքը ունի իր ուխտի օրը, որը կոչվում է Կանաչ կիրակի, քանի որ 1999թ-ի հենց այդ օրը երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ վերաօծվեց և վերաբացվեց Նորավանքը, որ տարիներ շարունակ փակ էր: 

Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ վերաօծվեց և վերաբացվեց Նորավանքը

Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ վերաօծվեց և վերաբացվեց Նորավանքը

Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ վերաօծվեց և վերաբացվեց Նորավանքը

Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ վերաօծվեց և վերաբացվեց Նորավանքը

Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյան:

Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյան:

Նորավանքի վանական համալիրի և շրջակայքի վերակառուցման աշխատանքներն կատարվել են Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ.  Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի ջանքերով: Continue reading

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 7 Ապրիլի, 2016 

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎՍուրբ Աստվածածնի Ավետման տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում համայն մեր ժողովրդին և շնորհավորում բոլոր տիկնանց և օրիորդաց մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ:
Այս օրերին, երբ Արցախի սահմաններում սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով խաթարված է մեր կյանքի խաղաղությունը, մեր սուրբ տաճարներում առանձնակի ջերմեռանդությամբ է հնչում մեր հայրերի` Տիրամորն ուղղված բարեխոսական աղոթքը, որպեսզի «լռեն պատերազմները, դադարեն թշնամու հարձակումները, և երկրի վրա հաստատվեն սերն ու արդարությունը» (Ժամագիրք):
Դարեր ի վեր մեր մայրերի խնամքի ու սիրասուն հայացքի ներքո են դաստիարակվել ազնվասիրտ մեր զավակները՝ գիտնականն ու մանկավարժը, զինվորն ու զորականը, հոգևորականն ու շինականը, որոնք շենացրել են մեր hայրենիքը, խաղաղ պահել մեր երկրի սահմանները և պաշտպանել ազատ ապրելու աստվածաշնորհ մեր իրավունքը: Continue reading