Ապրիլի 7-ը Եղեգնաձորի ավագ դպրոցում


Ապրիլի 7-ը Եղեգնաձորի ավագ դպրոցումԱպրիլի 7-ին՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնի օրը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանն այցելեց Եղեգնաձոր քաղաքի ավագ դպրոց՝ հանդիպելու ուսուցչական կազմի և աշակերտների հետ՝ շնորհավորելու և իր օրհնությունը փոխանցելու նրանց:

Այս հանդիպումը Տեր Հայրը կարևորեց նրանով, որ օրեր առաջ Արցախի սահմաններին տեղի ունեցած իրադարձությունները մեծ անդրադարձ ունեցան ամեն մի հայի հոգում:

Զգացողությունները տարբեր էին. կար անհանգստություն ու մտահոգություն, հատկապես այն ընտանիքներում, ովքեր ունեին ծառայող զինվորներ:

Այդ օրերի ընթացքում շատ աշակերտներ էին եկեղեցի գալիս  թե′ խմբերով, թե′ անհատապես և նրանցից շատերը Տեր Վազգենին խնդրում էին՝ միասնաբար աղոթել խաղաղության և մեր զինվորների պահպանության համար: Continue reading

Advertisements

Ապրիլի 10-ին Աշխարհամատրան Կանաչ կիրակիի և Նորավանքի ուխտի օրն է


«Ուրեմն դեն գցելով ամեն չարություն, մոտեցեք Նրան՝ Կենդանի Վեմին,

որը Աստուծո առաջ ընտրյալ և թանկագին է»:

Պետրոս առաքյալի սրտառուչ այս խոսքերը բնորոշում են Աշխարհամատրան Կանաչ կիրակիի խորհուրդը:

Հիսուս Քրիստոսի Հարության` Սբ. Զատկին հաջորդող երրորդ կիրակին կոչվում է Աշխարհամատրան կիրակի` ի հիշատակ Երուսաղեմի առաջին եկեղեցու հիմնադրման, որի Կենդանի Վեմը Հիսուս Քրիստոսն է: Նրա վրա հիմնվեց Աստուծո տունը՝ Սբ. Եկեղեցին՝ իբրև մարդկության փրկության ճշմարիտ գրավական, ինչպես ասում է Եսայի մարգարեն. «Ահավասիկ ընտիր վեմ եմ դնում Սիոնի մեջ՝ թանկագին անկյունաքար, և ով նրան հավատա, ամոթով  չպիտի մնա»:

Վաղը աշխարհամատրան Կանաչ կիրակին է և Նորավանքի ուխտի օրը

Ընդհանրական Սբ. Եկեղեցին Աշխարհամատուռ է կոչվում, քանի որ այն առաջին աղոթավայրն է առաքյալների և առաջին քրիստոնյաների: Այն Վերնատունն է, ուր Վերջին ընթրիքին Հիսուս Քրիստոս հաստատեց Սբ. Պատարագի խորհուրդը, որով Continue reading