Հաղորդակցություն Աստծո հետ


ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնում Վայոց ձորի թեմի աշխատակցուհի Խնկանուշ Մարկոսյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Աղոթի′ր, որ սատանան վերադառնա դժոխք» խորագրով վավերագրական ֆիլմի դիտում (ռեժիսոր` Ջինի Ռեթիքեր):

 Ֆիլմում ներկայացված էր մի ոչ սովորական պատմություն Լիբերիայում քրիստոնյա կանանց մեծ քաջության և ուժի մասին, ովքեր, չնայած իրենց հավատքի, որոշում են միասնական աշխատել՝ վերջ դնելու երկրում արյունահեղ քաղաքացիական պատերազմին և խաղաղություն բերում ավերակների մեջ գտնվող երկրին:

Նախ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին վերջին օրերին Արցախում զոհված հերոս հայորդիների հիշատակը, ապա ելույթ ունեցավ թեմի աշխատակցուհի Խ. Մարկոսյանը, ով կոչ արեց, որ այսօր հայ մայրերն աղոթքով միասնաբար կանգնեն հայ զինվորների պաշտպանության և խաղաղության գործընթացի համար:

Ֆիլմի ավարտին տեղի ունեցավ քննարկում, ապա ներկաները եկան Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցի, որտեղ տեղի ունեցավ միասնական աղոթք՝ մեր հայրենիքի խաղաղության և մեր հերոս զինվորների անսասանության ու պահպանության, ինչպես նաև՝ վերջին օրերին մեր Արցախ աշխարհում նահատակված հերոս զինվորների հոգու խաղաղության համար:

Այնուհետև Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը հանդես եկավ «Աղոթքն իբրև այսօրվա փորձություններին դիմակայելու հզոր միջոց»  խորագրով բանախոսությամբ:

Հայր Սուրբը խոսեց աղոթքի ուժի, հատկապես միասնական աղոթքի հզորության մասին՝անդրադառնալով հայի միասնականությանը և պետություն, եկեղեցի ու հասարակություն կապին:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանու

Advertisements