Կանաչ կիրակին՝ Նորավանքի ուխտի օր


Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Քրիստոսի Հարության երրորդ կիրակին անվանում է Աշխարհամատրան՝ ի հիշատակ Երուսաղեմի առաջին եկեղեցու հիմնադրման: Այն անվանում են նաև Կանաչ՝ խորհրդանշելով բնության վերազարթոնքը, դրա նմանությամբ Քրիստոսի ճշմարիտ եկեղեցու ծաղկումն ու զարթոնքը:

Այս տարի Կանաչ կիրակին նշվեց ապրիլի 10-ին: Այդ օրը նաև Նորավանքի ուխտի օրն է:

Կանաչ կիրակին՝ Նորավանքի ուխտի օր

Տոնի օրը Նորավանքում, հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի Առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի և մասնկացությամբ թեմի ողջ հոգևորականաց դասի,  թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ, որի ընթացքում Հայր Սուրբը ոգեշունչ քարոզով ներկայացրեց տոնի խորհուրդը, ինչպես նաև խոսեց մեր պատմության և ներկա ժամանակահատվածներում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ունեցած անգնահատելի հոգևոր, բարոյական և ազգային գաղափարների իրագործման դերի մասին, անդրադարձավ այսօրվա Արցախ աշխարհի փորձություններին ու կարևորեց այսօրվա համահայկական միասնականությունը:

Արարողությանը մասնակցում էին հարյուրավոր հավատավոր հայորդիներ, ովքեր Նորավանքի էին եկել՝ միասնաբար աղոթելու Արցախի սահմանամերձ գյուղերում մեր ժողովրդի զավակների՝ զինվորների և խաղաղ բնակիչների հզորության ու պահպանության, ինչպես նաև՝ վիրավոր զինվորների` շուտափույթ ապաքինման և մեր հայրենի հողը հերոսաբար պաշտպանելու ընթացքում իրենց կյանքով ու արյամբ հատուցած՝ մեր հերոս զինվորների հոգիների հանգստության համար:

Սբ. Պատարագի վերջում կատարվեց Անդաստանի կարգ՝ հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի:

Նախագահությամբ Առաջնորդ Սրբազան Հոր Հոգեհանգստյան կարգ կատարվեց Արցախի սահմաններում զոհված մեր հերոս զինվորների և Նորավանքի բարերար պարոն Տիգրան Հաճեթյանի հոգիների հանգստության համար:

Կանաչ կիրակին՝ Նորավանքի ուխտի օր

Թեմի Երիտասարդաց միության նախաձեռնությամբ թեմի բոլոր հովվություններից հոգևոր հովիվների հետ ուխտի էին եկել բազմաթիվ հավատացյալներ, ինչպես նաև՝ Երևանի Սբ. Զորավոր եկեղեցու հավատացյալները՝ գլխավորությամբ հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Առաքելյանի, Հայաստանի մարզերից և Սփյուռքից եկած բազում ուխտավորներ:

Եկեղեցու բակում Նորավանք այցելած բոլոր այս ուխտավորներին բաժանվեց մեր միասնականությունը խորհրդանշող ազգային  ճաշատեսակը՝ հարիսան, որի օրհնությունը կատարեցին հոգևորականաց դասը՝ գլխավորությամբ Առաջնորդ Սրբազան Հոր:

Այնուհետև եկեղեցու բակում շուրջպար բռնեցին սահմանամերձ Խաչիկ համայնքի «Պատանի Երկրապահ» ակումբի և պարի համույթի սաները՝ ղեկավարությամբ Բելլա Առաքելյանի, ովքեր ներկայացրին մեր ազգային մարտական պարերը, ինչպես նաև՝ թեմի Երիտասարդաց միության անդամները և Նորավանք այցելած ուխտավորները:

Ազգային Կանաչ՝ վերազարթոնքի մթնոլորտով էր լցված Նորավանքն այսօր, ապշեցուցիչ էր հատկապես ուխտի եկած դպրոցականների ինքնաբուխ ազգային երգերի կատարումները, որոնց ձայները լսվում էին Նորավանքի կողքի լեռնաշղթայի տարբեր վայրերից: Խորհրդանշական այս իրողությունը մեկ Continue reading

Advertisements