Սբ. Հարության և Ավետման տոներին նվիրված միջոցառում Մալիշկայի թիվ 1միջն. դպրոցում


 

Այսօր Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում տեղի ունեցավ Սբ. Հարության և Ավետման տոներին նվիրված միջոցառում:

Այս գեղեցիկ միջոցառմանը հրավիրված էին դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի Եղեգնաձորի տարածաշրջանի պատասխանատու Հայարփի Աղախանյանը, ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ:

Դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները, այդ թվում  նաև մյուս դասարաններից ընդգրկված աշակերտներ, ներկայացրին Քրիստոսի Հարության տոնի իմաստն ու նշանակությունը, ժողովրդական սովորություններ, որից հետո բեմականացվեց Հիսուսի մատնության, ձերբակալության, դատավարության, խաչելության և հարության ավետարանական պատմությունը:

Ավետման տոնը ևս ներկայացվեց ամենայն մանրամասնությամբ: Եվ քանի որ Ավետման տոնը մենք նշում ենք պետականորեն, որը նվիրված է մայրությանն ու Continue reading

Advertisements