Սբ. Հարության և Ավետման տոներին նվիրված միջոցառում Մալիշկայի թիվ 1միջն. դպրոցում


 

Այսօր Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում տեղի ունեցավ Սբ. Հարության և Ավետման տոներին նվիրված միջոցառում:

Այս գեղեցիկ միջոցառմանը հրավիրված էին դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի Եղեգնաձորի տարածաշրջանի պատասխանատու Հայարփի Աղախանյանը, ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ:

Դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները, այդ թվում  նաև մյուս դասարաններից ընդգրկված աշակերտներ, ներկայացրին Քրիստոսի Հարության տոնի իմաստն ու նշանակությունը, ժողովրդական սովորություններ, որից հետո բեմականացվեց Հիսուսի մատնության, ձերբակալության, դատավարության, խաչելության և հարության ավետարանական պատմությունը:

Ավետման տոնը ևս ներկայացվեց ամենայն մանրամասնությամբ: Եվ քանի որ Ավետման տոնը մենք նշում ենք պետականորեն, որը նվիրված է մայրությանն ու գեղեցկությանը, աշակերտները բանաստեղծություններով և երգերով շնորհավորեցին ներկաներին և բոլոր մայրերին, տատիկներին, քույրերին տոնի առթիվ:

 Սբ. Հարության և Ավետման տոներին նվիրված միջոցառում Մալիշկայի թիվ 1 դպրոցում

Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը, ով շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներ  Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Աշխեն Ավետյանին, Պատմության ուսուցիչ Գևորգ Սարգսյանին  և միջոցառման մասնակիցներին:

Իր օրհնությամբ հանդես եկավ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով շնորհավորեց ներկա մայրերին և աղջիկներին, շնորհակալություն հայտնեց աշակերտներին և կազմակերպիչներին, հորդորեց մեր արարքները, խոսքը համահունչ դարձնել քրիստոնեական մեր պատվիրաններին, ապրել՝ հետևելով բարուն, գեղեցիկին, ազնիվին:

 Սբ. Հարության և Ավետման տոներին նվիրված միջոցառում Մալիշկայի թիվ 1 դպրոցում

Այնուհետև Արժանապատիվ Տեր Հայրն ավելացրեց, որ կան արժեքներ, որոնք հավիտենական են, մարդը չի ծնվել միայն ուտելու համար, և նրանք, ովքեր ողջ Արցախյան ազատամարտի ընթացքում, ապրիլյան այս վերջին օրերին իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի:

Նրանք չմահացան, այլ՝ անմահացան, քանզի հիշենք պատմիչ Եղիշեի խոսքերը՝ <<Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն>>:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության բաժնի
պատասխանատու

 

Advertisements