ԿԱՐՄԻՐ ԿԻՐԱԿԻ


Հինանց Դ. Կիրակիին տրվել է ԿԱՐՄԻՐ  մակդիրը: Այդ կիրակին իրեն հատուկ ոչ մի շարական չունի և, հետևաբար, սովորական մյուս կիրակիներից չի տարբերվում: Սակայն այն զուրկ չէ իր ուրույն խորհրդից, որ կարելի է վեր հանել նրան տրված ժողովրդական այդ անունից: Ակնարկեցինք այդ անունը բնությունից վերցված լինելու իրողությունը, այժմ անդրադառնանք նրա բարոյական ու այլաբանական իմաստին:

Հայտնի է, որ կարմիր գույնը առհասարակ պայքարի խորհրդանշանն է: Կարմիրը, կարծես թե շարժման մեջ է դնում պայքարի բնազդական «ռեֆլեքս»-ները: Ցուլը մարդուն թողած՝ կարմիր կերպասի վրա է հարձակվում պոզահարելու համար: Պատահական չէ, որ մարտական ժողովուրդն իրեն իբրև դրոշ է ընտրում աստղով և մահիկով պսակված կարմիրը: Պատահական չէ, որ բոլոր ժամանակների մարտական մեծագույն հեղափոխությունը նույնպես իրեն իբրև խորհրդանշան ունեցավ կարմիր գույնը: Եվ զուր տեղը չէ, որ հայ ժողովուրդն իր մարտական ոգին մարմնավորող Վարդանին մկրտեց նաև Continue reading

Advertisements