Վայոց ձորի մշակութային ժառանգությունը


Վայոց ձորՎայոց ձորի ճարտարապետական հուշարձանները ժամանակագրական առումով կարելի է բաժանել երեք հիմնական ժամանակաշրջանի:

Առաջին շրջանն ընդգրկում է 9-10 դդ, այսինքն՝ Սյունյաց իշխանության ժամանակաշրջանը, երբ Սյունիքն ազատագրվեց արաբական լծից,  ձեռք բերեց քաղաքական անկախություն և Եղեգիս գյուղաքաղաքը դարձավ Սյունյաց Վասակյան իշխանների նստավայրը Վայոց ձորում: Այս ժամանակաշրջանը, ինչպես ամբողջ Հայաստանի, այնպես էլ Վայոց ձորի համար հանդիսացել է  համեմատաբար խաղաղ զարգացման և տնտեսական վերելքի ժամանակաշրջան: Այս ժամանակահատվածում են կառուցվել Գնդեվանքը, Ցախաց քարի վանական համալիրը, Հերհերի Սբ. Սիոնը, Շատիվանքը, Կնեվանքը, Քարակոփի կամ Խոտակերաց վանքը, Արկազի Սբ. Խաչ վանքը և այլն:

 

Շատիվանք

Շատիվանք

Ցախաց Քարի վանական համալիրը

Ցախաց Քարի վանական համալիրը

Սուրբ Սիոն

Սուրբ Սիոն

Գնդեվանք

Գնդեվանք

Արկազի Սբ. Խաչ վանք

Արկազի Սբ. Խաչ վանք

Վայոց ձորի տնտեսական, քաղաքական, մշակույթի երկրորդ և ավելի բուռն զարգացման շրջանն ընդգրկում է 13-14 դդ, երբ հայ-վրացական զորամասերը համատեղ ջանքերով Սյունիքն ազատագրեցին սելջուկ-թուրքերի լծից և ստեղծվեցին նպաստավոր պայմաններ տնտեսական կյանքի զարգացման ու բարգավաճման համար: Այս ժամանակաշրջանում են կառուցվել հայկական ճարտարապետական արվեստի կոթողներից մեկը՝ Նորավանքը, Թանահատի Continue reading

Advertisements

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԽԱՉՔԱՐԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ (ՄԱՍ 2)


Սուրբ Հովհաննես մատուռի խաչքարերը,1041թ., Ցախաց Քար վանք

Սուրբ Հովհաննես մատուռի խաչքարերը,1041թ., Ցախաց Քար վանք

Խաչքարային մշակույթի զարգացման օրինա­չափությունները հասկանալու համար առանձնակի նշանակություն ունեն նաև Ցաղաց Քար վանքի 11– րդ դարի կեսերի խաչքարերը։ Բագրատունիների և Անի մայրաքաղաքի հետ սերտ կապ ունեցող վանքի վանահայր Վարդիկը ջանք չի խնայել կառույցներին ու կոթողներին անիական՝ «մայրաքաղաքային» շուք հաղորդել։ Դրանց մեջ առանձնանում են հատկապես երկու մոնումենտալ խաչքարերը, որոնք կանգնած են ոչ թե առանձնակի, այլ Սուրբ Հովհաննես դամբարան-եկեղեցու մասն են կազմում՝ հարդարելով նրա երկրորդ հարկի վրա կառուցված մատուռ-աղոթարանի արևմտյան ճակատը։ Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ թե եկեղեցական կառույցի պատի մեջ խաչքար ագուցանելուն, երևույթ, որ լայն տարածում էր գտել դեռ 10-րդ դարում, այլ արևմտյան ճակատի այնպիսի հատակագծմանը և կառուցմանը, որի նպատակը, կարծեք, վաղմիջնադարյան կոթողային բարդ կառույցների վերարտադրությունն է, որոնք որշակի ճարտրապետական հնարավորություններ էին ստեղծում բացօթյա ծեսի համար։ Այստեղ ընթացող բացօթյա ծիսակատարության ու երկրպագության մասին ենթադրությանն է մղում և ողջ արևմտյան ճակատով ձգվող արխիտրավային անցումը, որի վերնամասը կարող էր ծառայել որպես հարթակ։

Երկու խաչքարերն էլ, ակնհայտորեն, կերտված են նույն վարպետի կողմից և հիմնական գծերով ներկայացնում են խաչքարերի զարգացման

Սուրբ Հովհաննես մատուռի խաչքարերից, 1041թ., Ցախաց Քար վանք:

Սուրբ Հովհաննես մատուռի խաչքարերից, 1041թ., Ցախաց Քար վանք:

ծաղկուն փուլի մի շարք նախանշանները։ Սալերն ունեն խիստ կանոնավոր ուղղանկյան տեսք, մեծ չափեր, առաջեկ հզոր քիվեր։ Խոշորատեսք և խորը քանդակը հնարավորություն է տալիս հեռվից հստակորեն ընկալել բավականին բարձր տեղադրածխաչքարերը։ Քանդակը պատում է համարյա ողջ մակերեսը, ընդ­որում, հաջողությամբ կիրառվում է տարբեր բարձրությունների քանդակ. ավելի բարձր՝ եզրագոտում, փոքր-ինչ ցածր խորանում և ավելի ցածր՝ անմիջապես խաչամերձ տարածքում։ Բուսական մոտիվները լիովին ենթարկվում են ողջ հորինվածքի երկրաչափականացման տրամաբանությանը։ Դրանից չեն խուսափել անգամ խաղողի ողկույզներն ու տերևները, որոնք, շնորհիվ իրենց կարևոր խորհրդանշական դերակատարման, ավելի երկար պահպանեցին պայմանական-բնական արտաքինը։ Ցաղաց Քարի խաչքարերն առաջիններից են, որ երևան են բերում ելնդավոր եռաթելի հորինվածքաստեղծ բնույթը։ Նրա կենտրոնական թելը ոլորուն է, որը ողջ եռաթելին տալիս է պարանի տեսք։ Պարանատեսք այս եռաթելը հանդես է գալիս որպես հորինվածքի բաղադրիչների մեծ մասի «գործող ու շինանյութ»։ Այն նաև իրար է կապում բոլոր բաղադրիչները ողջ հորինվածքին հաղորդելով փոխկապակցված, միասնական, չընդհատվող արտաքին։ Երկու խաչքարերն էլ ունեն համարյա նույն հորինվածքը, ուղղանկյուն մակերևույթի վրա լայն եզրագոտու օգնությամբ ստեղծվել են ուղղանկյուն խորաններ (ձախակողմյան խաչքարի վրա ուղղանկյուն խորանինվերնամասում ներգծված աղեղի օգնությամբ տրվել է կամարաձևություն), որոնց ներսում տեղադրված ձգված համամասնություններով խաչերը հենվում են ուղղաձիգ արմավազարդի, ապա հորիզոնական արմավազարդի, վերջապես և վարդյակի վրա։ Խաչային ողջ կառույցը խոշոր վարդյակի վրա հենելը նույնպես նորույթ է, վարդյակներն էլ դեռ նոր են ձևավորվում և ավարտուն տեսք չունեն։ Սակայն, ամենաուշագրավն այս վարդյակներից մեկում չորս զույգ սիրամարգերի պատկերումն է. վարդյակը կարծեք մի վանդակ լինի, որտեղ ներփակվել են Կորուսյալ դրախտը խորհրդանշող սիրամարգերը։ Համանման մի քանի այլ հո­րինվածքներ (օրինակ՝ Ապրանք, Հանդաբերդի վանք) հիմք են Continue reading