Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառում Զորաց տաճարում


Ապրիլի 18-ը աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր:

Վայոց ձորի մարզի բոլոր դպրոցների, ուսումնական մյուս հաստատությունների և մարզում գտնվող զորամասերի զինվորների միջոցով սանիտարական-մաքրման աշխատանքներ կազմակերպվեց բոլոր պատմական հուշարձաններում:

Օրվա խորհրդին նվիրված աշխատանքներն ամփոփվեցին Եղեգիս համայնքում գտնվող Զորաց տաճարում, որի ճարտարապետական հորինվածքն անսովոր է. ունի արևելյան մաս՝ խորանով և  եզրային ավանդատներով, զուրկ է դահլիճային մասից. վերջինիս փոխարինում է եկեղեցու առջևի հրապարակը: Հուշարձանի հազվագյուտ ձևը որոշ ուսումնասիրողների ենթադրել է տվել, որ այն նախատեսված է եղել պատերազմ մեկնող զորքերի համարայստեղից էլ նրան տրված   «զորաց» անվանումը: Զորաց եկեղեցու մասին կարդալ այստեղ:

Զորաց Սբ. Աստվածածին եկեղեցում միջոցառում էր  կազմակերպվել ՊՄՊ  Վայոց Ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանի նախաձեռնությամբ: Հրավիրված էին Վայոց ձորի աշխարհիկ, հոգևոր և զինվորական դասի ներկայացուցիչներ:

Ներկա էին շրջակա համայնքների համայնքապետեր, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ և աշակերտներ:

Միջոցառումն սկսեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը՝ <<Հայր մեր>>-ով և <<Պահպանիչ>> աղոթքով:

Այնուհետև Արժանապատիվ Տեր Հայրն իր օրհնության խոսքն Continue reading

Advertisements

Զորաց Սուրբ Աստվածածին եկեղեցի


Զորաց Սուրբ Աստվածածին եկեղեցի

Զորաց Սուրբ Աստվածածին եկեղեցի

Զորաց եկեղեցին գտնվում է Եղեգիս գյուղի արևելյան ծայրին` ոչ բարձր բլուրի վրա: Ճարտարապետական հորինվածքը անսովոր է. ունի արևելյան մաս` խորանով և  եզրային ավանդատներով, զուրկ է դահլիճային մասից. վերջինիս փոխարինում է եկեղեցու առջևի հրապարակը: Հուշարձանի հազվագյուտ ձևը որոշ ուսումնասիրողների ենթադրել է տվել, որ այն նախատեսված է եղել պատերազմ մեկնող զորքերի համարայստեղից էլ նրան տրված   «զորաց» անվանումը:

 Եկեղեցու խորանը երկու կամարակիր սյուներով բաժանվում է երեք մասի: Արևմտյան պատի ամբողջ կենտրոնական մասը  գրավում են երեք լայնանիստ կամարները, որոնց շնորհիվ խորանն իր ամբողջ բացվածքով տեսանելի է դրսից: Այս պատի լայնքով ներսից մի լայնաթռիչք կամար է ձգվում, որի թռիչքը հավասար է խորանի թռիչքին: Կամարն իր վրա կրում է եկեղեցու արևմտյան պատի վերին մասերի ամբողջ որմածքը և դրսից տեսանելի չէ: Մեկ մետր բարձրությամբ բեմի վրա դրված է սեղան: Կիսաշրջան խորանը կենտրոնում ունի դեպի դուրս նեղացող մեկ պատուհան: Նման մի պատուհան էլ բացվում է արևմտյան հատվածի վերնամասի կենտրոնում: Երկու ավանդատներն էլ  ունեն արևմուտքում բացվող մուտքեր, արևելքից բացվող մեկական պատուհաններ, երեքական խորշեր, փոքրիկ խորան և ցածր բեմ: Հյուսիսային ավանդատունը մուտք ունի դեպի բեմ: Արևմտյան ճակատի վերնամասում ագուցված են երեք փոքրիկ խաչքար:

Եկեղեցու հարավային ճակատին արևային Continue reading

Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանի օրհնությամբ վերաբացվեց Գետափի մանկապարտեզը


 

Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանի օրհնությամբ վերաբացվեց Գետափի մանկապարտեզըԳետափ համայնքի մանկապարտեզը 2 տարուց ավել չէր գործում. պատճառն այնտեղ սկսված վերանորոգման աշխատանքներն էին: Ի վերջո, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, և մանկապարտեզն իր դռները բացեց իր սաների առաջ: Մանկապարտեզի տնօրեն Աբրահամյան Վարսիկի խնդրանքով Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանը մանկապարտեզի բացումն սկսեց օրհնության կարգով:

Օրհնվեցին մանկապարտեզը, հացը, աղը, ջուրը, ուսուցչական կազմն ու սաները:

Տեր Հայրն իր օրհնության խոսքում բարեմաղթեց, որ այս վերանորոգված մանկապարտեզն անխափան գործունեություն ունենա՝ լի շատ փոքրիկներով: Տեր Վազգենը կարևորեց երեխաների՝ մանկապարտեզում ստացած հոգևոր և ազգային դաստիարակությունը, քանի որ գիտելիքի, իմացության և աշխարհընկալման հիմքերը դրվում են այստեղ և հետագայում շարունակվում են դպրոցում:

Այնուհետև ելույթ ունեցան Գետափի համայնքապետ Ալոյան Գագիկը, մանկապարտեզի տնօրեն Continue reading

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

 Մինասյան Գրիգոր Չավուշը և ընկերները

 

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

….Գրիգորին ընտրած են լինում իրենց ղեկավար, և Գրիգորը մի օր տղաներին հավաքում  է խորհրդակցության և ասում, որ ինձ հարկավոր է 2 տղա, որ ինձ հետ գան կամավոր, որովհետև այն, ինչ ձեռնարկելու եմ, կարող է ձախողվեմ և զոհվենք: Տղաները, թե՝ բոլորս միասի կգանք, իսկ նա, թե՝ ոչ ինձ հարկավոր է 2 տղա, քանի որ ցանկանում եք բոլորդ էլ գալ, ինձ թույլ տվեք ընտրել, թե ով պետք է գա ինձ հետ: Տղաներին թաքցնում եմ ճամբարներում, անձրևաջրերի անցքի համար կառուցված կամուրջների մեկի տակ և պատվիրում՝ ինչ գործողություն, որ ուզում եմ կատարել, կաշխատեմ, որ ձեր թաքնված տեղի մոտերքում կատարել, հետևապես կարիքի դեպքում օգնության կհասնեք, սկսում է ճանապարհով գնալ-գալ:

Մեկ էլ տեսնում է, որ հեռվից մի ձիավոր է գալիս, քայլերն ուղղում դեպի ձիավորը, երբ մոտենում է ու տեսնում է, որ եկողը ժանդարմ է, և երբ իրար մոտենում են, Գրիգորը բարևում է ժանդարմին և խնդրում մի սիգարետ: Ասում է, որ  ռազմաճակատից եմ գալիս, քանի օր է բերանս բան չեմ դրել, անոթության դիմանում եմ, բայց ծխելուն՝ ոչ, խնդրում եմ մի սիգարետ տուր: Ձիավորը բարկանում է, թե՝ ինչպես բանակը լքել ես և համարձակվում ես ինձանից ծխախոտ պահանջել, առաջ անցի ես քեզ սիգարետ ցույց կտամ: Գրիգորն ընկնում է առաջ, երբ մոտենում է տղաների թաքստոցին, հետ է դառնում և ժանդարմին ասում է, որ ուզում ես ինձ տանես և հանձնես ուր որ հարկն է, դեմ չեմ, գոնե, մի սիգարետ տուր ծխեմ: Ասում է և ոտից բռնում է և ձիուց ցած գցում, տղաները հասնում են և ձեռքերը կապում են մեջքին: Այդ տեսնում են մի գյուղացի, որը, էշը առաջը գցած, գալիս է, սրան էլ են բռնում ժանդարմի հետ և տանում են իրենց ընկերների մոտ: Գյուղացու խուրջինից դուրս է գալիս մի դաշույն, հաց ու պանիր, տղաներն ուզում են հափշտակել, բայց ղեկավարն ասում է՝ սպասեք: Հացն ու պանիրը վերցնում են և մի կողմ դնում և  շարունակում, որ նախ՝ սկսած գործերը վերջացնենք, ապա հացն ու պանիրը կբաժանենք:

Խոսքն ուղղելով ընկերներին՝ ասում է, որ այս երկուսին պետք է ուղարկենք ի վերին Երուսաղեմ, ձեզանից ով հանձն կառնի այս գյուղացուն տանի մի կողմ և սպանի,ինքը 2 տղաների հանձնարարեց և շարունակեց, որ սրանից հետո մենք մեր գոյությունը պահելու համար, ստիպված պիտի լինենք մեր ձեռքը անցած թշնամիներին չխնայել, ինչպես իրենք մեզ չեն խնայում, երբ իրենց հաջողվում է մեզ բռնել:

Մեր թշնամիները չխնայեցին մեր ծնողներին, երիտասարդներին, անչափահաս երեխաներին, ծերերին, կանանց և ամբողջ հայ ժողովրդին, հետևապես մեր թշնամիներն աննախընթաց գազանային Continue reading