Գրական-գեղարվեստական ցերեկույթ՝ նվիրված Սուրբ Մեսրոպ Մաշտոցին


Վայոց ձորի մարզային գրադարանում «Ազգային գրադարանային շաբաթ» հանրապետական ծրագրի շրջանակում տեղի ունեցավ «Օշականի սուրբ ննջեցյալը» խորագրով գրական-գեղարվեստական ցերեկույթ` նվիրված հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցին:

Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ապրիլյան քառօրյա կռիվների ընթացքում զոհված հայ զինվորների և կամավորների պայծառ հիշատակը:

Այնուհետև ելույթ ունեցավ Վայոց ձորի մարզային գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը, ապա Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը «Հայր մեր»-ով սկսեց այս գեղեցիկ միջոցառումը:

Միջոցառումը, որի կարգախոսն էր՝ «Դու՝ հար ուսուցիչ, մենք՝ հար աշակերտ», կազմակերպել էր մարզային գրադարանի մանկական բաժնի վարիչ Ջեմմա Մարգարյանը:

Գրադարանի ակտիվ ընթերցող Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտների ուժերով ներկայացվեց  հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող (Սահակ Պարթևի հետ), հայ գրչության ու հայագիր դպրոցի հիմնադիր, հայերենի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, քրիստոնեության քարոզիչ, Հայաստանի եկեղեցու վարդապետ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի կենսագրությունն ու ազգապահպան գործունեությունը:

Միջոցառման ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ մարզային գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը, իսկ օրհնության խոսքով՝ Արժանապատիվ Տեր Հայրը, ով իր խոսքում մասնավորապես ասաց.«Շատ կարևոր են Continue reading

Advertisements

Հայտարարություն


ՀայտարարությունՍիրելի′ հայրենակիցներ,

Ապրիլի 23-ի երեկոյան` ժամը 19:00-ին,տեղի կունենա ջահերով երթ դեպի Մեծ Եղեռնի զոհերին նվիրված հուշարձան: Երթը կմեկնարի Եղեգնաձորի անֆիթատրոնից:

Կոչ ենք անում միանալ երթին և միասին հարգել 1915թ.-ի անմեղ զոհերի հավերժ հիշատակը: Continue reading

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

 Վահրիճի բանտարկությունը

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Վահրիճն ուներ նաև մոտիկ մի ընկեր՝ երզնկացի Հայկազ անունով: Աշխատում էր ամերիկյան որբանոցի տնօրենի մոտ որպես գրասենյակի դռնապան: Այդ մարդը Հայկազին ինչ-որ առաջարկություն է անում: Նա էլ, ինչպես ասում են, չի ուտում, չի խմում Վահրիճին հայտնում է: Վերջինս այդ պահին 2 բաժակ կոնծած է լինում: Սա, որ լսում է այդ լկտիությունը, առանց հաշվի առնելու, թե ում հետ է չափվել, փորձում է հարձակվել, գնալ հաշիվ պահանջելու, բայց ներկա եղող տղաները չեն թողնում, համենայն դեպս, մի փոքր աղմուկ է առաջանում, որը մուտքի դռան կանգնած ոստիկանի ուշադրությունից չի վրիպում:

Մինչև տղաները Վահրիճին տուն են տանում, պառկեցնում, դուռն էլ վրայից փակում, դռան կանգնած պահակ ոստիկանը հեռախոսով զանգում է ոստիկանատուն և օգնական պահանջում: 5 րոպե հետո ոստիկանատնից 2 ոստիկան գալիս են դեպքի վայրը և սկսում <<հանցագործին>> փնտրել: Այդտեղ է լինում ոստիկանության գաղտնի գործակալը: Սա դիմում է ոստիկաննեին և սրան-նրան հայտնելով՝ գտնում մեր բնակարանը: Սրանք, առանց վարանելու, դռան փակը ջարդում են և խուժում ներս, սկսում են սենյակը խուզարկել և իմ ու Վահրիճի սնդուկներում եղած 150 ոսկի թղթադրամը վերցնում են, հայտնաբերում են նաև 3 լիտրանոց մի շիշ օղի, որը գործակալը վերցնում է: Ոստիկանները առջևից, գործակալը նրանց հետևից, իսկ Վահրիճը բոլորից հետո սկսում է աստիճաններից ցած իջնել: Վահրիճը ոտքի հարվածով օղու շիշը խփում և ջարդում է: Ոստիկանները կատաղում են և Վահրիճին մի լավ ծեծում ու տանում են ոստիկանատուն:

Այդ բոլորից անտեղյակ երեկոյան խանութը փակում եմ և տուն գնալիս հանդիպում եմ որբանոցի մեր տղաներից մեկին: Նա ինձ հայտնում է, որ Վահրիճին ձերբակալել և տարել են ոստիկանատուն: Ուղիղ գնում եմ այնտեղ, տեսնում եմ, որ ոստիկանատան սենյակի պատուհանից գլուխը դուրս է հանել և ինձ է սպասում: Պատմում է ինչ որ տեղի է ունեցել: Հարցնում եմ, թե Continue reading