Առաջին աշխարհամարտի հաղթական պետությունների և Սովետ. Միության վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)
1922թ. Լոզանի կոնֆերանսը վերջացավ Քեմալական Թուրքիայի հաղթանակով: Կոնֆերանսում հայերի և Հայաստանի մասին խոսք անգամ չեղավ: Հակառակ նրան, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վիլսոնը պատերազմից հետո պատրաստել էր կազմվելիք անկախ Հայաստանի քարտեզը:
Հաղթական մեծ պետությունները, այդ թվում՝ Սովետ. Միությունը՝ Լենինի գլխավորությամբ, երեկվա պարտված իրենց թշնամուն վերցրին իրենց հովանավորության տակ: Տնտեսապես և քաղաքականապես քայքայման եզրին հասած Թուրքիային ամեն ինչով օգնեցին և վերակենդանացրին:
Սովետական Միությունն իր տնտեսական նեղ դրությունը, առանց հաշվի առնելու, հսկայական ոսկի վարկ տվեց <<եղբայրական>> քեմալական կառավարությանը:
Իրավազրկված ժողովուրդների պաշտպան Ֆրանսիան, որի բանակին կից հայ կամավորական գունդերը կռվել էին թուրքերի դեմ, խոստացել էր, որ Կիլիկյան պիտի լինի Հայաստան և այդ հույսով եղեռնից ազատված հայերը հավաքվել էին Կիլիկիայում: 2 տարի հետո, առանց հայերին զգուշացնելու, հանձնեց քեմալին և, ի լրումն ամենայնի, պատճառ դարձավ 30 հազար հայերի լրացուցիչ կոտորածի: Ֆրասիային մեղադրեցին այդ դավադրության համար, որ նրա պատասխանը եղավ այն որ Ֆրանսիան մահմեդական գաղութներ ունեցող պետություն է և չէր կարող մուսուլման Թուրքիային չօգնել:
Իսկ Անգլիան, Թուրքիայի պարտությունից հետո, երբ Պոլիսը գրավեցին, հաղթական պետությունները, 15թ. Եղեռնի թուրք պատասխանատուներին ձերբակալեց, աքսորեց Մալթա կղզին՝ դատելու: Մի տարին չլրացած՝ այդ եղեռնագործերին ազատ արձակեց՝ առանց դատ ու դատաստանի:
Հայերի իսկական բարեկամ Նանսենը Անգլիայից պահանջեց այն 5 մլն ոսկի դրամը, որ թուրք կառավարությունը զետեղել էր Բեռլինի պետբանկում՝ որպես հայերից կողոպտված գումարների ավելցուկ, որ Անգլիան վերցրել էր Գերմանիայի Continue reading →