Ջահերով երթ Եղեգնաձոր քաղաքում


Ջահերով երթ Եղեգնաձոր քաղաքում

Այսօր՝ ապրիլի 23-ին, գլխավորությամբ  Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի և Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանի, ջահերով, Հայաստանի Հանրապետության դրոշներով, պաստառներով երիտասարդների հոծ խումբ երթով գնացին Եղեգնաձորի Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, ուր Տերունական աղոթքից հետո հնչեցին ՀՀ հիմնը և շարականներ:

Արժանապատիվ Տեր Հայրը խոսքով հանդես եկավ, ապա հուշարձանի բլուրից իջնելով՝ երթի մասնակիցները եկան Սբ. Աստվածածին եկեղեցի, ուր տեղի ունեցավ Խոկման արարողություն, որի ավարտին կատարվեց Սրբոց նահատակաց Բարեխոսական կարգը:

Վերջում հավուր պատշաճի քարոզ խոսեց Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության բաժնի
պատասխանատու

Advertisements