Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների  ոգեկոչման արարողություններ Եղեգնաձորում


Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների  ոգեկոչման արարողություններ Եղեգնաձորում

Այսօր՝  ապրիլի 24-ին, ՀՀ Վայոց ձորի մարզային իշխանությունների, Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի և  ուժային կառույցների ղեկավարների առաջնորդությամբ բազմաթիվ վայոցձորցիներ գնացին դեպի հայոց Մեծ եղեռնի զոհերի և Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների անմար հիշատակին նվիրված հուշահամալիր՝ ծաղիներ խոնարհելու և պսակադրություն կատարելու: 

Հուշարձանի բլուրից իջնելով՝  մասնակիցները եկան Սբ. Աստվածածին եկեղեցի, ուր հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի՝ մատուցվեց Սբ. և Անմահ  Պատարագ: Պատարագիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը:  Հայր Սուրբը «Մի՛ վախեցեք նրանցից, որ մարմին են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող» (Մատթ. 10:28) բնաբանով  հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Առաջնորդ Սրբազան Հոր, կատարվեց Սրբոց նահատակաց Բարեխոսական կարգը:

Այնուհետև եկեղեցու բակում գեղեցիկ կատարումներով հանդես եկան Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզի սաները:

Նույն օրը՝ ժամը 12:00-ին, մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքի մարզային մշակույթի կենտրոնի համերգային մեծ դահլիճում Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի, Եղեգնաձորի ավագ դպրոցի և մի խումբ արվեստասեր երիտասարդների նախաձեռնությամբ տեղի ունեցավ <<Հաղթանակը մերն է լինելու>> խորագրով ոգեկոչման Continue reading

Advertisements

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

 Վերջաբան

Ողբամ մեռելոց, կոչեմ ապրողաց

 

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հոգեբուխ այս խոսքերը հայոց Մեծ եղեռնի ողջ խորհուրդն են բնորոշում, քանի որ խաչի ճանապարհի վերջին հանգրվանը լույսն է, տառապանքի, մաքառման արդյունքը, հաղթանակը և վերջապես խավարին փոխարինում է լույսն անծայր:

Մեր պատմության ողջ ընթացքում մենք մաքառել ենք, պայքարել ենք, նահատակվել ենք, բայց և մեր ներքին հզոր ուժականությամբ, մեր անկոտրուն կամքով, մեր հաղթելու կարողությամբ ապրել ենք, արարել ու անմահացել:

Մենք էլ ողջ էությամբ նմանվել ենք մեր Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին: Մեր նմանությունը Տիրոջը նրա նման հաղթելու և հարություն առնելու կարողության մեջ է: Վերն ասվածիս վկաներն են Մեծ եղեռնի սևակարմիր կտավի վրա առկայծող մեր ապստամբ հոգիները, մեր քաջազուն հերոսները, հատկապես մեր վերապրած հայորդիները, որոնք դաժան, անմարդկային փորձություններ հաղթահարեցին, մնացին կամքով անկոտրուն, մաքառեցին ու ապրեցին: Նրանք մեզ փոխանցեցին չընկրկելու, մահը կյանքի վերափոխելու իրենց օրինակը:

Ահա այս խորհուրդն ունի իր մեջ Մեծ եղեռնը վերապրած Հովհաննես Ալեքսանդրյանի (1902-1988թթ.) կյանքի պատմությունը, որ հատվածաբար իր ձեռագրերից վերծանելով՝ շուրջ մեկ տարի ներկայացրինք: Continue reading

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

 Ֆրանսիա 

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

1923թ. հուլիսին դաշնակից պետությունները Պոլիսը հանձնեցին քեմալին, որը թագավորին գահընկեց արեց և Պոլսից վտարեց: Այդ օրերին Ճողղունի հետ Ցուփսեկ-Ղալտրմից անցնում էինք, տեսանք, որ թուրքերը չգիտեմ, թե ինչ պատճառով անգլիացի մի զինվորի ծեծում են և ամեն տեսակ լուտանքներ, հայհոյանքներ էին ասում նրան և իր գյավուռ ազգին: Այն թուրքերը, որ մի քանի օր առաջ անգլիացի զինվորի շուքից անգամ վախենում էին, համարձակություն էին ստացել անգլիացի զինվորին ծեծել և անպատվել, իսկ զինվորը, փոխանակ ընդդիմություն ցույց տալու, հազիվ կարողացավ գող կատվի նման փախչել:

Այդ դեպքն ինձ վրա շատ վատ տպավորություն գործեց, ուրեմն մենք՝ հայերս, նորից թողնված ենք թուրք եղեռնագործերի ողորմածությանը: Ճողղունին ասացի, որ ես այլևս այստեղ մնացողը չեմ, վաղվանից այստեղից հեռանալու համար անհրաժեշտ միջոցների եմ դիմելու, որպեսզի Ֆրանսիա գնամ: Ճողղունը նույնպես որոշեց հեռանալ: Հաջորդ օրը մենք դիմեցինք, ուր որ հարկն էր և 10-15 օր հետո ստացանք ելքի-մուտքի վիզաները:

Նախքան պատմությունս վերջացնելն անհրաժեշտ եմ համարում հակիրճ կերպով նկարագրել, թե ինչ դրություն էր ստեղծվել Պոլսում: Անատոլիայի նահանգներից եղեռնից վերապրած հայերի զանգվածային արտագաղթի հետևանքով Սիրիային սահմանակից վայրերից հայերը գնում էին Սիրիա, Լիբանան, Եգիպտոս և այլ վայրեր: Իսկ Հյուսիսային և կենտրոնական շրջաններից՝ Պոլիս, որովհետև Պոլիսն իր շրջաններով, ներառյալ Դարդանելի նեղուցը գտնվում էր դաշնակից պետությունների բանակների գրավման տակ, բայց երբ Պոլիսն իր շրջակայքով հանձնեցին քեմալի կառավարությանը, հայերը սկսեցին Պոլսից էլ փախչել: Պոլսում այդ ժամանակներում հավաքվել էր՝ մոտավորապես 100-150 հազար, անգամ ավելի հայ գաղթականներ:

 Պոլսո բոլոր հայկական դպրոցները, եկեղեցիներին կից բնակելի շենքերը, բակերը տրամադրել էին գաղթականներին: Յուրաքանչյուր սենյակում, նայած տարածությանը, 3-ից 10-ը ընտանիք էր ապրում: մեծ մասը՝ բակերում՝ վրանների տակ: Ես մտածում էի ժամ առաջ հեռանալ Թուրքիա կոչված դժոխքից, ուր ստեղծվել էր աննկարագրելի մի խուճապ, ոմանք գնում էին Հունաստան, Եգիպտոս, սահմանափակ թվով՝ Ամերիկա, իսկ մեծամասնությունը՝ Ֆրանսիա:

Մենք Մարսել գնալու էինք իտալական Բոռմիտա անունով փոքր բեռնատար մի նավով: Նավահանգստում ահագին բազմություն հավաքվել էր, երբ բավական մարդ բարձրացավ նավ, նավապետը ֆրանսերեն լեզվով հայտարարեց, որ այլևս չի կարող մարդ ընդունել, որովհետև արդեն ընդունել է նավի տարողությունից ավելի:

Վերջապես նավը խարիսխ վերցրեց և սկսեց դանդաղ հեռանալ Պոլսից: Գնում էինք օտարության՝ թողած պապենական հայրենիք, տուն տեղ, որոնք մի անգամ հիմնովին կողոպտվել և 3-4 տարվա ընթացքում մասամբ վերականգնվել: Թողնում, առանց հետ նայելու, փախչում, անիծյալ վայրագ թուրք ժողովուրդից և երիցս նզովյալ նրա կառավարող բորենիներից, որոնք հովանավորվում են <<քաղաքակիրթ>> կոչված մեծ պետություններից:

Վեց օր նավարկելուց հետո 1923թ. օգոստոսի 18-ին հասանք Մարսել՝ Ֆրանսիայի Միջերկրական ծովի ամենամեծ նավահանգիստը, որտեղ ապրում էր Նազարեթ հորեղբայրս:

 Մերկերի քարավանը

1915թ. եղեռնի ժամանակ Թուրքիայի զանազան նահանգներից տեղահանված, հայերից կողոպտված, մերկացված կանանց և ութ-տասը տարեկան երկսեռ երեխաներից, որոնք զարհուրելի տառապանքների և թշվառության տոկալով, բացարձակ մերկ վիճակում, անոթությունից կմախքացած, արևի կիզիչ ճառագայթներից վառված, սևացած որպես ուրվականներ հասնում են Իրաքի հյուսիսային մասի՝ Մուսուլ քաղաքի մոտակայքը: Այդ մասին զեկուցում են փոխնահանգապետին /Գայմագայ/, որ լինում է արաբ /1915թ. պատերազմի ընթացքին Իրաքը դեռ հաշվում էր Թուրքիայի գաղութ/: Վերջինս հեռադիտակով իր պատշգամբից դիտում է այդ թշվառների ողբալի վիճակը, իր մոտ է հրավիրում քաղաքի ունևորներին և կարգադրում պատրաստել անհրաժեշտ քանակությամբ կանանց, երեխաների հագուստ, ինչպես նաև հաց ու սննդամթերք:

Ամեն ինչ պատրաստելուց հետո իր գլխավորությամբ դիմավորում են այդ թշվառներին: Բոլորի մերկությունը ծածկելուց և սննդամթերք բաժանելուց հետո փոխնահանգապետը պարտավորեցնում է արաբ ժողովրդին, որ յուրաքանչյուրը, իր կարիքի և կարողության չափով, մեկ կամ երկու հոգի այդ թշվառներից տանեն իրենց մոտ  և պահեն:

Պատերազմը վերջանալուց հետո նրանք իրենց համար ընտանիք տուն-տեղ են ստեղծում, շատերին հաջողվում է նույնիսկ ունևոր դառնալ:

Թրքական բանակի սպա մշեցի Մեսրոպը, որը լինում է Պոլսո սպայական դպրոցի սաներից

1914թ. Առաջին աշխարհամարտի Continue reading

Այսօր Երևման Սուրբ Խաչի տոնն է


 «Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն»:

Ամենահաղթ զորությունը Խաչիդ, Քրիստոս,
տրվեց որպես օգնություն թշնամու դեմ
Քո զորությամբ պատերազմելու համար:
Շարական

Այսպես է Աստվածորդու Սուրբ Խաչի կենսատու զորությունն ու խորհուրդը փոխանցում մեզ սրբազան շարականագիրը:

Քրիստոսի Հրաշափառ Հարությունից մինչև Հոգեգալուստ ընկած 50-օրյա շրջանն անվանում ենք Հինունք: Այսօր Հինունքի 5-րդ կիրակին է՝ Երևման Սուրբ Խաչի տոնի հիշատակման կիրակին, որը մեծ ցնծությամբ ոգեկոչում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:

Մեր Եկեղեցին ունի Խաչին նվիրված 4 տոն՝ Գյուտ Խաչի, Խաչվերաց, Երևման Խաչ, Վարագա Խաչ:

Եկեղեցին, որ պատմության ոսկե թելերով գիտե հյուսել պատմուճանը հոգևոր հրաշքների, հոգենորոգ ու խորհրդավոր ավանդության վրա խարսխեց նաև Երևման Սուրբ Խաչի հրաշքը, որպես տոն՝ ջերմեռանդ սքանչացումի հասցնելով նրա իմաստը:

351 թվականիի, պայծառ մի առավոտ, Երուսաղեմի երկնակամարում՝ Ձիթենյաց լեռից մինչև Գողգոթա երկարող տարածության վրա, խաչի լուսանման նշանը երևաց: Այն ավելի պայծառ էր, քան արեգակի լույսը: Այս նշանը հասցրեց տեսնել Երուսաղեմում գտնվող ողջ ժողովոււրդը: Մարդիկ, ցնցված հրաշքից, շտապում էին Աստծու տուն՝ եկեղեցի, աղոթում, երկրպագում էին Տիրոջը, հայցում Աստվածորդու գթասրտությունը: Երուսաղեմի ժամանակի Կյուրեղ Պատրիարքն այս հրաշքի մասին նամակով տեղեկացնում է Կոստանդ կայսրին և խրախուսում հաստատ մնալ հավատքի մեջ:

Կյուրեղ Պատրիարքը, նկարագրելով Ս. Խաչի երևման զարմանահրաշ տեսարանը, գրում է. «Փորձով և գործնականապես ապացուցվեց, որ քրիստոնյաների հավատը ոչ թե միայն խոսքի իմաստությամբ է հաստատվում, այլ նաև Հոգու հայտնությամբ և Նրա զորությամբ, միայն մարդկանցից չի պատմվում, այլ նաև վկայվում է երկնքից»:

Ահա աստվածային այս զորությամբ աննյութական Ս. Խաչի` մեղավոր մարդկանց երևալու և նրանց հոգիները իր կենսատու լույսով ջերմացնելու հիշատակումն է այսօր, ուստի մեր մտածումներն ու խորհրդածությունները սևեռենք խաչի մեծագույն խորհրդին` փրկագործության խորհրդին և ամեն մարդու`իր խաչը կրելու անհրաժեշտության ըմբռնմանը:

Խաչը սրբագործվեց Հիսուսի խաչելությամբ:

Հիսուս խաչվեց  «վասն մեղաց մերոց», մարդկության փրկության համար: Կյուրեղ Երուսաղեմացի Պատրիարքը գրում է. «Աստծու Միածին Որդին եկավ և մեռավ մեր մեղքերի համար», իսկ Ագաթանգեղոսը այսպես է դիմում Տիրոջը. «Խաչվեցիր Հոր կամքով մեզ համար և մեղքերը սպանեցիր», ուստի խաչի մեծագույն խորհուրդը փրկագործության խորհուրդն է: Անդրադառնանք և այն հարցին, թե մարդկությունը ինչպես էր հայտնվել մեղքի ճիրաններում: Աստծու ստեղծած առաջին մարդն էր, որ կրեց մեղքի դառը պտուղը, և այնժառանգական հաջորդությամբ փոխանցվեց ողջ մարդկությանը: Աղճատվեց մարդուն Արարչից շնորհված աստվածային պատկերը: Մարդը հայտնվեց մոլար վիճակում, և սկսվեց անհաշտությունը իր իսկ Ստեղծողի հետ: Եկեղեցու սուրբ հայրերից մեկն ասում է. «Մեր նախահայր Ադամը քաղցր պտղի հետևանքով կորցրեց աստվածային փառքը, անմահական կյանքը… և դրանց փոխարեն ընդունեց ախտալից և դաժան կյանքը, իսկ վերջում` մահը»:

Եվ ահա Հիսուս կրեց Աստծու և մարդու հաշտության գրավականը`խաչը: Հիսուս իջավ երկնքից, մարդկային մարմին առավ, դարձավ աստվածամարդ և Իր ամբողջ երկրային կյանքի ընթացքում պայքարեց կեղծիքի ու անարդարության դեմ, որպեսզի մեղմանան մարդկանց տառապանքները, մխիթարվեն նրանց սգակիր հոգիները, որ ապրեն նրանք երջանիկ ու իմաստավորված կյանքով: Հիսուս միացավ մարդուն, վերցրեց նրա մեղքերը, գամվեց խաչափայտին՝ մահով հաղթելով մահը: Հիսուսով վերականգնվեց մարդու աստվածային պատկերը, որով Աստված ստեղծել էր նրան: Այլ կերպ ասած՝ Հիսուսով վերականգնվեց Ադամը, այդ իսկ պատճառով Հիսուս անվանվում է նաև երկրորդ Ադամ: Գոհաբանում է շարականագիրը այս հիասքանչ բառերով. «Որ գերագույն փառքով պայծառացրեց աոաջին Ադամինով (Ադամը), պտուղը  ճաշակելով, անպատում փառքից մերկացավայսօր վերստին  փառքով զարդարվեց»: Իսկ հեթանոսաց առաքյալը՝ Սուրբ Պողոսը, ասում է. «… Քրիստոսով ամենքը պիտի կենդանանան»:

Խաչի հաղթության աոհավատչյան Հարությունն է: Հիսուս, փրկագնելով մեզ Իր թանկագին արյամբ, ազատեց մեզ խավարի իշխանությունից և փոխադրեց Աստծու արքայություն: Հիսուս խա­չի վրա մահվամբ կրեց մեր մեղքերն ու պատիժը և դարձավ մեզ համար քավության միակ ճանապարհը, ինչպես Ինքն է ասում «Ես եմ ճանապարհը,  ճշմարտությունն ու կյանքըոչ ոք Continue reading