Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների  ոգեկոչման արարողություններ Ջերմուկում


«Յիշատակ սրբոց նահատակաց, որք
կատարեցան յընթացս Ցեղասպանութեանն
Հայոց վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց»:

Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների  ոգեկոչման արարողություններ Ջերմուկում

Ապրիլի 23-ին, ինչպես ողջ Հայաստանում, այնպես էլ Ջերմուկ քաղաքում տեղի ունեցավ լռության երթ՝ նվիրված Հայոց Մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակին:

Երթի մասնակիցները մոմերով ու ջահերով շարժվեցին դեպի Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին կանգնեցված խաչքար և Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանի առաջնորդությամբ իրենց միասնական աղոթքը բերեցին Սրբերին. ևս մեկ անգամ հիշեցնելով ողջ աշխարհին`դարեր էլ անցնեն, մենք չենք մոռանալու և պահանջելու ենք՝ ՃԱՆԱՉՈՒՄ

Ապրիլի 24-ին Սբ. Գայանե եկեղեցում Տեր Գալուստ քահանա Սահակյանը մատուցեց Սբ. Պատարագ՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, որի ավարտին Արժանապատիվ Տեր Հայրը կատարեց Սրբոց նահատակաց Բարեխոսական կարգը:

 Սբ. Պատարագից հետո ներկաները միասնական աղոթք հնչեցրին առ Աստված և ծաղիկներ խոնարհեցին Մեծ եղեռնի զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարին:

Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցու
Երիտասարդաց միություն

Advertisements