«Սատար կանգնենք մեր բանակին» խորագրով  միջոցառում Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում


Ապրիլի 28-ին Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքի մարզային մշակույթի կենտրոնի համերգային մեծ դահլիճում Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի, Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միության և անհատ կատարող Արման Վարդանյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ  «Սատար կանգնենք մեր բանակին»  խորագրով բարեգործական համերգ, որը նվիրված էր հայոց բանակին և 2016թ. ապրիլին Արցախում տեղի ունեցած  քառօրյա պատերազմում  հերոսացած հայ քաջորդիներին:

«Սատար կանգնենք մեր բանակին» խորագրով  միջոցառում Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում

 Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնեությունը, 4-րդ բանակային կորպուսի հոգևոր պատասխանատու, Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանը, Խաչիկ համայքի հոգևոր պատասխանատու և ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավոր Արսեն սարկավագ Մաթևոսյանը, ուսուցիչներ, ուսանողներ, աշակերտներ և այլք:

Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախում զոհված մեր հերոս մարտիկների հիշատակը:

«Հայր մեր» և «Պահպանիչ» աղոթքներից հետո օրհնության խոսքով հանդես եկավ Տեր Գալուստ քահանա Սահակյանը, ով, համախմբան և միասնականության կոչ անելով, մասնավորապես ասաց. «Ինչպես, որ մեր բանակը զորեղ է, դրան համապատասխան թիկունքն էլ պետք է զորեղ լինի: Հայրենիքի պաշտպանությունը միայն զինվորի ու զինվորականի պարտականությունը չէ, ամենքս էլ զինվոր ենք՝ անկախ մեր ընտրած մասնագիտությունից: Մեր սրերը միշտ սուր պահենք, արթուն լինենք և պատրաստ լինենք դիմակայելու թշնամու ցանկացած ոտնձգության»: Continue reading

Advertisements