Վերջին զանգի միջոցառում Ջերմուկի կրթահամալիրում


Վերջին զանգի միջոցառում Ջերմուկի կրթահամալիրում

Առողջարանային Ջերմուկ քաղաքի կրթահամալիրում տեղի ունեցավ Վերջին զանգի միջոցառում, որին ներկա էին Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանը, Ջերմուկի ավագ դպրոցի տնօրեն Արմինե Արսենյանը, Վայոց ձորի մարզպետարանից ներկայացուցիչներ, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ և այլք:

Ավարտական միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2016թ.-ին Արցախում Քառօրյա պատերազմի ընթացքում զոհված հերոս հայորդիների հիշատակը:

Միջոցառումն աչքի էր ընկնում իր կազմակերպվածությամբ և շնորհաշատ սաների գեղեցիկ կատարումներով: Միջոցառման ընթացքում շրջանավարտներն իրենց երախտագիտությունը հայտնեցին  ուսուցիչներին` տարիների ընթացքում ձեռք բերած հարուստ գիտելիքների համար:

Միջոցառման ավարտին օրհնության խոսքով հանդես եկավ Արժանապատիվ Continue reading

Advertisements

Այսօր Ս. Նունե և Մանե կույսերի հիշատակության օրն է


Ս. Նունեն և Մանեն Հռիփսիմյանց կույսերի խմբից էին, որ Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ թողել էին Հռոմն ու եկել Հայաստան: Սակայն այս երկու կույսերին Տիրոջ կողմից նախախնամված չէր նահատակվել իրենց հավատակիցների հետ:

Սբ. Մանե կույս

           Սբ. Մանե կույս

Հայաստան հասած 37 կույսերից զատվելով` Մանեն հեռանում է Եկեղյաց գավառի Սեպուհ լեռը, որտեղ փակվելով մի քարայրում` ճգնում է: Այսպես Մանեկույսն «հրեշտակային կյանքով», աղոթքով և աստվածային մխիթարությամբ զորացած ապրում է այդ այրում, որը և հետագայում իր անունով կոչվում է «Մանեի այր»:

Հետաքրքրական պատմություն է հաղորդում վարքագիրը Մանեի վերջին օրերի մասին: Այդ ժամանակաշրջանում Ս. Գրիգոր Լուսավորիչն էլ է կամենում հեռանալ հասարակությունից և իր կյանքի վերջին օրերն ապրել առանձնության մեջ: Այդ ներշնչումով Հայոց Հայրապետը գալիս է Դարանաղյաց լեռներ և իբրև բնակության վայր ընտրում Սեպուհ լեռան քարայրը, ուր ճգնում էր Մանեն: Երբ մոտենում է այրին, Մանեի ձայնն է լսում, որ պատվիրում է Ս. Գրիգորին երեք օրից վերադառնալ իր ընտրած քարայրի մոտ: Կատարելով սրբի ցանկությունը` հայրապետը վերադառնում է երեք օրից և սրբուհուն վախճանված գտնելով` սաղմոսներով թաղում է նրան քարայրում (323թ.): Continue reading

Դպրոցի օրհնության արարողակարգ սահմանամերձ Գոմք գյուղում


Դպրոցի օրհնության արարողակարգ սահմանամերձ Գոմք գյուղում

Օրերս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի Վայքի և Ջերմուկի տարածաշրջանների պատասխանատու Մերի Ջանոյանի նախաձեռնությամբ սահմանամերձ Գոմք համայնքի միջն. դպրոցում տեղի ունեցավ հանդիպում Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Ներսես քահանա Արշակյանի հետ:

Արժանապատիվ Տեր Հայրն օրհնեց դպրոցը, աշակերտներին և ուսուցչական կազմին, ապա զրուցեց ուսուցիչների և աշակերտների հետ՝ պատասխանելով նրանց կողմից բարձրացված հարցերին: Continue reading

Տոնական միջոցառում Եղեգնաձորի ամֆիթատրոնում


Տոնական միջոցառում Եղեգնաձորի ամֆիթատրոնում

Մայիսի 28-ը Հայաստանի պետականության վերածնունդը խորհրդանշող պատմական և նշանակալից իրադարձություններից մեկն է: Այդ օրը ծնունդ է առել Հայաստանի Առաջին Հանրապետությունը:

Տոնական միջոցառում Եղեգնաձորի ամֆիթատրոնում

Տոնի օրը Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի (տնօրեն` Մարո Սիմոնյան) կողմից  Եղեգնաձորի ամֆիթատրոնում տեղի ունեցավ տոնական միջոցառում` նվիրված Հանրապետության օրվան:

Համերգի ընթացքում ելույթ ունեցան Վայոց ձորի Continue reading

Այսօր Բեթղեհեմի մանուկների, Ակակիոս վկայի, Մովկիմա քահանայի եւ Կոտրիատիոս զինվորի հիշատակության օրն է  


Բեթղեհեմի մանուկների կոտորածի մասին պատմվում է Մատթեոսի Ավետարանում (Մատթ. 2:16-18): «Հրեաների արքայի» ծննդյան մասին Բեթղեհեմ ժամանած արեւելքցի մոգերի լուրը խիստ անհանգստացնում է Հրեաստանի Հերովդես թագավորին ու ժողովրդին: Խանդով լեցուն արքան, չկարողանալով գտնել նորածնին, հրամայում է կորստյան մատնել Բեթղեհեմում եւ քաղաքի սահմաններում գտնվող մինչեւ երկու տարեկան բոլոր մանուկներին: Բեթղեհեմի անմեղ մանուկների կոտորածը, փաստորեն, դառնում է առաջին թափված արյունը Հիսուսի համար: Բեթղեհեմի մանուկներին Հայ եկեղեցին ձոնել է բազմաթիվ գեղեցիկ շարականներ, իսկ նրանց հիշատակը տոնում է Կաթողիկե Սբ. Էջմիածնի տոնին հաջորդող երկուշաբթի օրը:

Նույն օրը Հայ եկեղեցում հիշատակվում են նաեւ հանուն Քրիստոսի հավատի մարտիրոսացված համաքրիստոնեական երեք սրբերի` Ակակիոս վկայի, Մովկիմա քահանայի եւ Կոտրիատիոսզինվորի անունները: Նրանցից առաջինը, ըստ «Հայսմավուրքի», նահատակվել է Լիկիանոս կայսեր օրոք: Դիմանալով մարդկային անասելի տանջանքների ու կենդանի մնալով անգամ վայրի գազանների մեջ` երանելի սուրբը գլխատվել է Continue reading