Վայոց ձորի մշակութային ժառանգությունը


 

d0b1d0b5d0b7d18bd0bcd18fd0bdd0bdd18bd0b9

Արփա գետն իր վտակներով Վայոց ձորում առաջացրել է բազմաթիվ նեղ ու խոր կիրճեր ու ձորեր, որի պատճառով էլ այստեղի աշխարհագրական անունների մի զգալի մասը վերջանում է «ձոր»-ով` Ագարակաձոր, Եղեգնաձոր, Գնիշիկաձոր, Քարափաձոր, Ուփի ձոր և այլն: Վայոց ձորը բարձրաբերձ լեռների, խորունկ ձորերի, անանցանելի կիրճերի, սարահարթերի ու բարեբեր դաշտերի մի երկիր է` ալպյան մարգագետիններով, տափաստաններով ու անտառներով, հարուստ կենդանական ու բուսական աշխարհով:

Գորշ ժայռերի և կանաչ ձորերի երկիր է Վայոց ձորը. այստեղ իրար են ձուլված փարթամ կանաչը և մերկացած ժայռերը:

Մարդն արել է հնարավոր ամեն ինչ` ջուրը լանջերն ի վեր բարձրացնելու և չոր ու անհրապույր քարուտները փարթամ այգիների ու բնակավայրերի վերածելու համար: Որտեղ ջուր, այնտեղ` կյանք. ասացվածքը լիովին բնորոշ է Վայոց ձորի համար: Ձորերն ու կիրճերը այստեղ հանդիսացել են յուրատեսակ  գանձատներ, որոնցում ամփոփված են ձեռակերտ ու անձեռակերտ բազմաթիվ հուշարձաններ:

Գնիշիկաձոր

Արփայի հովիտը

Արփայի հովիտը

Գնիշիկաձորը ձգվում է Գնիշիկ գետի երկարությամբ՝ Գնիշիկ գյուղից մինչև գետի գետաբերանը: Այս հատվածում ձորի  երկարությունը կազմում է 12-13 կմ:  Ձորն ունի զգալի  չափեր՝ 200-300 մ լայնություն՝ հովտի վերին ու 50-80 մ լայնություն՝ հովտի ստորին մասերում և մինչև 300 մ խորություն: Հսկայական այս ձորը ստորին հոսանքում /մինչև Արփա գետի կիրճին` Քարափաձորին միանալը/ առաջացնում է  խորը կիրճ՝ 150-200 մ խորությամբ և 20-40 մ լայնությամբ: Գնիշիկ գետի կիրճը իր ուղղորդ ու ահռելի քարափներով և լերկ ժայռերով ու զառիթափ լանջերով հիշեցնում է ֆանտաստիկ, ոչ երկրային պատկեր:

Գնիշիկաձորը շրջափակող դեղնա-կարմրագույն քարափներն ու ժայռերը  յուրօրինակ պարսպի դեր են խաղում ձորում գալարվող գետակի համար:

Երբեմն տեղատարափ անձրևներից հետո քարափներից գահավիժող հորդառատ ջրերը ստեղծում են ջրվեժներ` առանձնահատուկ գեղեցկություն տալով ձորին:  Ձորի լանջերը տեղ-տեղ ծածկված են փոքր նոսր անտառներով և պտղատու այգիներով: Գարնանը դրանց գումարվում է բազմերանգ ծաղիկների անծայրածիր “ծովը”: Արևոտ օրերին այդ ժայռերն ու քարափները  լույսի ու ստվերի համանվագ են ստեղծում, որից ձորը ստանում է աննկարագրելի գեղեցկություն:

Հովտի լանջերին մերկանում են կարմրագույն և դեղնագույն կրաքարերը և կոնգլոմերատները: Հաճախ լանջերը իրենց ստորոտներում վերջանում են քարանձավներով: Կրաքարերը և կոնգլոմերատները իրար կապակցող կրաքարային ցեմենտը շատ տեղերում լուծվել են ջրերի մեջ, հեռացվել ու ձորի լանջերին գոյացրել ռելիեֆի բազմապիսի սնամեջ ձևեր` Continue reading

Advertisements