Զոհված ազատամարտիկներին նվիրված միջոցառում Ջերմուկի 1-ին դպրոցում


Շատ ազդեցիկ, տպավորիչ ու գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել Ջերմուկի 1-ին դպրոցում՝ նվիրված Արցախյան ազատագրական պայքարի ընթացքում (Ջերմուկ քաղաքից) զոհված ազատամարտիկների հիշատակին:

Զոհված ազատամարտիկներին նվիրված  միջոցառում Ջերմուկի 1-ին դպրոցում

Ներկա էին Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, 4-րդ բանակային կորպուսի հոգևոր պատասխանատու, Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանա Սահակյանը, Ջերմուկի 1-ին դպրոցի տնօրեն Լուսիկ Սարգսյանը, զոհված ազատամարտիկների ծնողները, հարազատները, ուսուցիչներ, աշակերտներ և այլ հյուրեր:

Զոհված ազատամարտիկներին նվիրված  միջոցառում Ջերմուկի 1-ին դպրոցում

Միջոցառման ընթացքում անդրադարձ կատարվեց յուրաքանչյուր ազատամարտիկի անցած հերոսական ուղուն՝ ապագայի վրա նրանցից յուրաքանչյուրի թողած ազդեցությանն ու անգնահատելի դերին:

Միջոցառման ավարտին շնորհակալության խոսքով հանդես եկավ քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, ով շնորհավորեց ներկաներին մայիսյան հաղթանակների առթիվ և զոհվածների ծնողներին երախտագիտության գրեր հանձնեց:

Զոհված ազատամարտիկներին նվիրված  միջոցառում Ջերմուկի 1-ին դպրոցում

Ելույթ ունեցան նաև զոհված ազատամարտիկների դասընկերներից, ապա օրհնության խոսքով հանդես եկավ  Տեր Գալուստ քահանա Սահակյանը, ով շնորհակալություն հայտնեց զոհված ազատամարտիկների ծնողներին, որ այսպիսի հերոս զավակներ են պարգևել մեր հայրենիքին:

Տեր Հայրը կոչ արեց, որ միշտ արթուն կերպով կարողանանք պահել մեր երկիրը և թշնամուն երբևէ հաջողության և ուրախության առիթ չտանք:

«Մայիսը մեր ժողովրդի համար հաղթանակի ամիս է, և վստահ եմ, որ այդ հաղթանակները շարունակական կլինեն»,- ասաց Տեր Գալուստը:

Վերջում Արժանապատիվ Տեր Հայրը շնորհակալություն հայտնեց ուսուցիչներին, որ կրթության հետ նաև հայրենասիրական դաստիրակություն են տալիս երեխաներին:

Վերջում աղոթք հնչեցվեց  մեր երկրի խաղաղության և բանակի զորության համար:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

 

Advertisements