Ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ Երկրապահի օրվա առթիվ:
Մաղթում ենք Ձեզ, ձեր ընտանիքներին ու մեր ամբողջ ժողովրդին խաղաղություն, առողջություն, երջանկություն և թող Բարձրյալի զորությունը Ձեզ հովանի լինի:
Ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ Երկրապահի օրվա առթիվ:
Մաղթում ենք Ձեզ, ձեր ընտանիքներին ու մեր ամբողջ ժողովրդին խաղաղություն, առողջություն, երջանկություն և թող Բարձրյալի զորությունը Ձեզ հովանի լինի:
Մեծահրաշ այս խորհուրդ աւանդութեամբ առ մեզ հասեալ.
Զոր հոգւոց լուսատուն ի պաշտպանէն իւրմէ լըւեալ.
Եթէ տօն մեծ է այսօր իմոյ դասուն որ ի յերկինս:
Քանզի ի յելսըն վերին երկնաւորին որ ի յերկրէ,
Ըստ դասուց երկնայնոցըն տօնէին որախութեամբ.
Ի հրեշտակացն ըսկսեալ մինչ ի յաթոռսըն կատարեալ:
Իսկ չորրորդըն դասէ պաշտպան եղեալ լուսաւորչին,
Ի դասուն իւր փութացեալ ուրախութեամբ տօնակցութիւն.
Զոր հարցմամբ ի նմանէ տեղեկանայր մարմնով հրեշտակն:
Եւ քանզի մեծ այս խորհուրդ ի փըրկութիւն բանաւորաց.
Հրեշտակաց և մարդկան աո հասարակ կատարեալ,
Երկոցունց սեռիցն ի միասին յարմարութիւն:
Եւ զի շարժեալ նախանձու երիցագոյն զաւակին,
Ի գիւտ մոլորեալ և կորուսեալ անառակին.
Հրամայէ հայրըն վերին ուրախանալ ի միասին:
Վասն որոյ և մեք հանդիսացեալք ընդ նոսին,
Երգեսցուք օրհնութիւն հասարակաց Փըրկողին,
Որ եբարձ ըզխռովութիւն և հաստատեաց զխաղաղութիւն:
Հինանց յոթերորդ կիրակին մեր տոնացույցի մեջ ծանոթ է իբրև Երկրորդ Ծաղկազարդ: Այսպես է կոչվում երկու պատճառով. նախ որովհետև Հինանց շրջանին ամբողջությամբ կարդացված չորս Ավետարաններից Ծաղկազարդի հատուկ ընթերցվածները հանդիպում են այս կիրակիին: Մեր գրությունների շարքի սկզբում ասել էինք, որ ըստ Հայաստանյայց Եկեղեցու կանոնների, Հինանց օրերի րնթացքում կարդացվում են չորս Ավետարաններն ամբողջությամբ: Արդ կարգն այնպես է բերում, որ այս կիրակիին լինեն Հիսուսի Երուսաղեմ մուտքի ավետարանական ընթերցվածները:
Երկրորդ պատճառն այն է, որ Համբարձման այս չորրորդ օրը մեզ հասնում են ի վերին Երուսաղեմ Հիսուսի հաղթական մուտքի արձագանքները: Ու այս արձագանքները գալիս են մեզ ազգային գողտրիկ ավանդության միջից, եղեգնյա սրնգի միջից հոսող սրտառուչ մեղեդիի նման: Ըստ այդ ավանդության, մեր հավատքի հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, իր խոր վիրապային բանտարկության ընթացքում վայելում է այցելությունը և ներկայությունը երկնային մի էակի, որը ոչ միայն սփոփում և սրտապնդում է նրան իր այս անհույս կացության մեջ, այլ նաև բանտի չարաշուք և խավար մթնոլորտը վերածում է իրական երկնքի:
Այնպես է պատահում, որ այդ հրեշտակը համբարձման չորրորդ օրը բացակայում է, և հաջորդ օրը, երբ Լուսավորիչը հարցնում է պատճառը, հրեշտակը բացատրում է, որ ամեն տարի Քրիստոսի երկինք հաղթական վերադարձը փառաբանելու համար է, որ հրեշտակների ինը դասերն ինն օրեր շարունակ հանդեսներ են պատրաստվում: Եվ որովհետև ինքրը պատկանում էր հրեշտակների չորրորդ դասին, ուստի պարտավոր էր այդ օրն իր խմբի հետ լինել՝ հանդիսադրելու համար Հիսուսի երկինք մուտքի Continue reading