Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը հաղթանակի և խաղաղության տոնի և Շուշիի ազատագրության օրվա առիթով


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում համայն Մեր ժողովրդին` Հաղթանակի և խաղաղության պանծալի տոնի և Շուշիի ազատագրման օրվա առիթով:

Ազգերի ու պետությունների հետ տոնում ենք պատմական հաղթանակը ֆաշիզմի ու բռնության դեմ պայքարում, որին մասնակցություն բերեցին մեր ժողովրդի բազմահազար զավակներ` հայազգի փառապանծ զորավարներ ու զինվորներ: Տոնում ենք Շուշիի ազատագրումը և հաղթանակը Արցախյան ազատամարտում, որով պաշտպանեցինք մեր ժողովրդի ազատ, արժանապատիվ կյանքի արդար իրավունքը:

Մայիսի 9-ի հաղթական խորհուրդն այսօր առանձնակի զգացումներով է լցնում մեր հոգիները, քանզի հայրենանվիրումի նույն ջերմ ոգով մեր զավակները ապրիլյան օրերին իրենց սխրանքներով դիմակայեցին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին` անառիկ պահելով մեր սահմանները: Continue reading

Advertisements

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՅԻՍԻ 9-Ը՝ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՕՐԸ


Սրտանց շնորհավորում ենք մեր ժողովրդին Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 71-րդ և Շուշիի ազատագրման 24-րդ տարեդարձերի առթիվ:

Թող այսուհետ միայն հաղթանակներն ու հաջողություններն ուղեկցեն Հայաստանին ու հայությանը: