«Նամակ զինվորին» ծրագիրը Վայոց ձորի թեմում


«Նամակ զինվորին» ծրագիրը Վայոց ձորի թեմում

Դեռևս անցյալ տարվանից Վայոց ձորի թեմի Երիտասարդաց  միությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՔԴԿ-ի Եղեգնաձորի տարածաշրջանի պատասխանատու Հայարփի Աղախանյանի և Վայքի ու Ջերմուկի տարածաշրջանների պատասխանատու Մերի Ջանոյանի  հետ սկսեց «Նամակ զինվորին» ծրագիրը:

«Նամակ զինվորին» ծրագիրը Վայոց ձորի թեմում

Եղեգնաձորի 30, Վայքի և Ջերմուկի 20 դպրոցների աշակերտներն սկսեցին հայ զինվորներին նամակներ գրել:

Նախաձեռնությունը մեծ ոգևորություն առաջացրեց. 1000-ավոր նամակներ հավաքվեցին:

«Նամակ զինվորին» ծրագիրը Վայոց ձորի թեմում

Մայիսի 9-ին այդ նամակներն ստացան իրենց հասցեատերերը՝ զինվորները, որոնք բաժանեցին հենց աշակերտները:

Զինվորների մի մասը, որ նամակների հանձնման օրը գտնվում էր արևելյան սահմանները պահող դիրքերում, նամակները կստանան վերադարձին:

Վայոց ձորի մարզի դպրոցների աշակերտները նամակները գունազարդել էին, դրանք շատ հուզիչ էին: Նամակները հաճելի անակնկալ էր զինվորների համար: Ոմանք նամակներին կցել էին փոքրիկ հուշանվերներ, ոմանք էլ իրենց հեռախոսահամարներն էին գրել՝ զինվորների հետ կապ հաստատելու և ընկերանալու հույսով:

Դատելով զինվորների արձագանքից՝ նախաձեռնությունը հաջողված էր:

Նույն օրը սահմանամերձ Խաչիկ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում 4-րդ բանակային կորպուսի հոգևոր պատասխանատու և Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանա Սահակյանը կատարեց Մկրտության արարողություն: Մկրտվողները տեղի զորամասի զինվորներից էին:

Վերջում զինվորների համար ելույթ ունեցան հեղինակային կատարող Արման Վարդանյանը՝ բանակին ու զինվորին նվիրված հայտնի երգերով և «Հայ ֆայր» պարի խումբը: Կրակներով նրանց պարային կատարումները հիացրին բոլորին:

Զինվորներին սպասվում էր ևս մեկ անակնկալ. անհատ ձեռներեց Աշխեն Մարգարյանը Մայիսյան եռատոնի առթիվ զինվորների համար տորթ էր պատրաստել:

«Նամակ զինվորին» ծրագիրը Վայոց ձորի թեմում

Նմանատիպ նախաձեռնությունները շատ կարևոր են և զինվորներին գոտեպնդում են, ոգևորում և մարտունակությունը բարձրացնում:

 

 

Advertisements