Եղեգնաձորում անցկացվեց շախմատի առաջնություն՝ նվիրված մայիսյան եռատոնին: Սպորտաձևի զարգացմանը աջակցում է նաև Վայոց Ձորի թեմը:
Ստեղծագործական խմբի անդամներ: Continue reading
Եղեգնաձորում անցկացվեց շախմատի առաջնություն՝ նվիրված մայիսյան եռատոնին: Սպորտաձևի զարգացմանը աջակցում է նաև Վայոց Ձորի թեմը:
Ստեղծագործական խմբի անդամներ: Continue reading
Մայիսի 14-ին Մալաթիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հավատացյալներն ուխտագնացության էին եկել Սպիտակավորի Սուրբ Ստվածածին եկեղեցի, որտեղ Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Ներսես քհն. Արշակյանը:
Արժանապատիվ Տեր Հայրը Սբ. Պատարագի ավարտին հավուր պատշաճի քարոզ խոսեց:
Այնուհետև Հոգեհանգստյան կարգ կատարվեց ազգային հերոս, գաղափարական առաջնորդ, հայ մեծ զորավար ու քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի գերեզմանին:
Հայտնի է, որ Գարեգին Նժդեհը մահանալուց առաջ ցանկություն է հայտնել մահվանից հետո իր մշտական հանգիստը գտնել Խուստուփ սարի լանջին, որպեսզի հսկի Continue reading
Յանուն Հօր եւ Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. Ամէն:
«…Երուսաղեմից չմեկնեն, այլ սպասեն
Հոր խոստմանը, որն ասաց. « Դուք ինձանից լսեցիք,
որովհետև Հովհաննեսը իսկապես մկրտեց ջրով,
բայց դուք մոտ օրերս մկրտվելու եք Սուրբ Հոգով»:
(Գործք1:4-5)
Համբարձումից առաջ Տերը այս պատգամն ավանդեց իր աշակերտներին և հավաստիացրեց նրանց, որ զորություն են ստանալու, երբ Սուրբ Հոգին իջնի իրենց վրա և որ իրենք լինելու են վկաները և′ Երուսաղեմում, և′ Հրեաստանում, և′ ողջ աշխարհում:
Եվ Պենտեկոստեի տոնը, որը հրեաների մեծ տոներից մեկն էր, համընկավ Հիսուսի հարության 50-րդ օրվան: Առաքյալներն ու իրենց հավատացյալ ընկերները, թվով շուրջ 120 հոգի մեկտեղ, միասիրտ հավաքվել էին վերնատուն կոչվող վայրում եւ սպասում էին մխիթարիչ Սուրբ Հոգուն։ Հանկարծ երկնքից ձայն լսվեց, ինչպես հողմի շառաչ եւ լցրեց ողջ վերնատունը։ Հավաքվածների վրա հայտնվեցին հրեղեն լեզուներ, ու նրանք լցվեցին Սուրբ Հոգով եւ սկսեցին խոսել տարբեր լեզուներով, ինչպես որ Հոգին թելադրում էր նրանց։ Այդ օրերին Երուսաղեմում հոծ բազմություն կար հավաքված, եւ բոլորն էլ զարմացած էին այս հրաշքով։ Ոմանք հիանում եւ հավատում էին այս երեւույթի՝ հրաշքի, Աստծուց առաքված լինելու իրողությանը, ոմանք էլ այն վերագրում էին աշակերտների գինովությանը։ Սակայն Պետրոս աոաքյալը ժխտեց գինովության մեղադրանքը եւ բացատրեց, որ այս հրաշք երեւույթը Հովելի մարգարեության իրականացումն է, որի բերանով Աստված ասել էր. «Եվ պիտի լինի սրանից հետո, որ իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա…»։ Պետրոս առաքյալը հրաշքից երկյուղած եւ զարմացած բազմությանը կոչ արեց փրկության համար ապաշխարել եւ մկրտվել Հիսուս Քրիստոսի անունով։ Հազարավոր մարդիկ այդ օրը դարձի գալով՝ մկրտվեցին եւ հաստատ հավատով հետեւեցին առաքյալների ուսուցումներին։ Հիսուսի առաքյալներն ու այս նորադարձները դարձան Տիրոջ աոաջին՝ Երուսաղեմի եկեղեցու հավատացյալներն ու սպասավորները, որոնք, Սուրբ Հոգով լցված, համարձակությամբ Աստծու խոսքն էին քարոզում։ Մեր պատրիարքներից մեկն այս առիթով գրում է. «Սուրբ Հոգիին ներկայությունը իրեն սպասող առաքեալներու մեջ, ոչ միայն միացման կենդանի օղակը եղավ զանոնք իրարու միացնող, այլ նաեւ զիրենք բոլորը հանձնեց այն սկզբունքի մեջ, որ կյանքի գերագույն սկզբունքն է։ Սուրբ Հոգիին մեջ առաքյալները, իսկ իրենցմով բովանդակ եկեղեցին կը միանար ու կեղբայրանար, կը զօրանար ու կը միաձուլվեր, այն մեծ սկզբունքին մէջ, որ կյանքն է, ընկերության եւ հետեւաբար Աստուծո»։ Continue reading