Եղեգնաձորի գեղարվեստի դպրոցում բացվել է սաների`ազգային հերոսներին պատկերող նկարների ցուցահանդեսը՝ «Մենք և մեր հերոսները» խորագրով:
Եղեգնաձորի գեղարվեստի դպրոցում բացվել է սաների`ազգային հերոսներին պատկերող նկարների ցուցահանդեսը՝ «Մենք և մեր հերոսները» խորագրով:
Մայիսի 15-ին՝ Հոգեգալստյան տոնի օրը, Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միությունը նախաձեռնել էր Եղեգնաձորի գեղարվեստի դպրոցի սաների՝ Մայիսի 9-ին բացված «Մենք և մեր հերոսները» ցուցահանդեսի մասնակիցների ուխտագնացություն դեպի Մարտիրոս համայնքի սրբավայրեր:
Ուխտավորներն Եղեգնաձորի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի օրհնության խոսքից և միասնական աղոթքից հետո շարժվեցին դեպի Մարտիրոս:
Նրանք նախ այցելեցին Մարտիրոսի Վիմափոր եկեղեցի, ապա՝ Սբ. Աստվածածին եկեղեցի: Ուխտավորներին թեմի Երիտասարդաց միության անդամների հետ միասին առաջնորդում էր ՀՀ զինված ուժերի N զորամասի հոգևոր սպասավոր Գագիկ սարկավագ Հակոբյանը, ում գլխավորությամբ էլ այս սքանչելի սրբավայրերում միասնական աղոթք արվեց հայոց բանակի հաղթանակի և անսասանության համար:
Հիշեցնենք, որ այս ուխտավորներն այն սաներն էին, ովքեր «Մենք և մեր հերոսները» ցուցահանդեսի ժամանակ Continue reading