Ուխտագնացություն Վայքի Մարտիրոս համայնքի սրբավայրեր


Ուխտագնացություն Վայքի Մարտիրոս համայնքի սրբավայրեր

Մայիսի 15-ին՝ Հոգեգալստյան տոնի օրը, Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միությունը նախաձեռնել էր Եղեգնաձորի գեղարվեստի դպրոցի սաների՝ Մայիսի 9-ին բացված «Մենք և մեր հերոսները» ցուցահանդեսի մասնակիցների ուխտագնացություն դեպի  Մարտիրոս համայնքի սրբավայրեր:

Ուխտագնացություն Վայքի Մարտիրոս համայնքի սրբավայրեր

Ուխտավորներն Եղեգնաձորի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի օրհնության խոսքից և միասնական աղոթքից հետո շարժվեցին դեպի Մարտիրոս:

Ուխտագնացություն Վայքի Մարտիրոս համայնքի սրբավայրեր

Նրանք նախ այցելեցին Մարտիրոսի Վիմափոր եկեղեցի, ապա՝ Սբ. Աստվածածին եկեղեցի:  Ուխտավորներին թեմի Երիտասարդաց միության անդամների հետ միասին առաջնորդում էր ՀՀ զինված ուժերի N զորամասի հոգևոր սպասավոր Գագիկ սարկավագ Հակոբյանը, ում գլխավորությամբ էլ այս սքանչելի սրբավայրերում միասնական աղոթք արվեց հայոց բանակի հաղթանակի և անսասանության համար:

Ուխտագնացություն Վայքի Մարտիրոս համայնքի սրբավայրեր

Հիշեցնենք, որ այս ուխտավորներն այն սաներն էին, ովքեր «Մենք և մեր հերոսները» ցուցահանդեսի ժամանակ իրենց ազգային բարձրագույն մտածումները, գաղափարներն ու նպատակներն արտահայտել էին մեր հերոսների փառահեղ պատկերներում:

Ուխտագնացության վերջում ցուցահանդեսի նախաձեռնող, Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միության պատասխանատու Ազատուհի Ստեփանյանը շնորհակալություն հայտնեց սաներին և կոչ արեց՝ խաղաղ և լուսավոր ապագա ունենալու համար ճիշտ գնահատել անցյալը և փարված մնալ հայրենի ավանդներին:

Սիրելի′ սաներ, թող Ամենակալ Աստված ուխտներդ ի կատար ածի:

Թեմի լրատվության բաժին

Advertisements