ԽՐԱՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ


խրատի թանգարան

 

ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆ

Ա. Ւնչպես որ չկա ավելի մեծ չարիք, քան հպարտությունը, այդպես էլ չկա ավելի մեծ բարիք, քան խոնարհությունը: Որովհետև առաջինն Աստծո ու մարդկանց առաջ ատելի է դարձնում, իսկ երկրորդը` սիրելի ու հաճելի: Առաջինը հանգիստ չտալով՝ տառապեցնում է, երկրորդը՝ անվրդով խաղաղությամբ հանգստացնում:

Եթե մարդ խորհի, թե ինքն ինչ էր առաջ, ինչ է այժմ և ինչ է լինելու ապագայում, բնավ չի կարողանա հպարտանալ: Քանզի սկիզբն անարգ նյութից է, ծնունդը՝ ցավերով, ապրելը՝ տառապանքով, իշխանությունը՝ անօգուտ, փառքը՝ վաղաթառամ, կյանքը՝ կարճատև, մահը՝ հարկադիր, մարմինը՝ ապականացու և որդերի կերակուր: Այս բոլորից և այլ բաներից ևս մարդ դյուրավ կարող է իր բնության թշվառ լինելը հասկանալ և խոնարհ դառնալ:

Բ. Ճշմարիտ խոնարհ չէ նա, ով միայն խոսքով է իրեն անպիտան խոստովանում, բայց նույնն ուրիշից լսելով՝ վրդովվում, խոժոռվում ու բարկանում: Այստեղից պարզ է, որ այդպիսին ավելի հպարտ է, քան խոնարհ, քանզի խոնարհ խոստովանությամբ կամենում է մարդկանցից գովեստներ ստանալ ու փառք որսալ: Դեռ ավելին՝ ստախոս ու կեղծավոր է, որովհետև լեզվի վրա  մի′ բան ունի, իսկ սրտում ուրիշ բան է խորհում և որպես խարդախ ոսկեգործ` ոսկու փոխարեն արույր է ջանում գործածել: Continue reading

Advertisements