Մայիսի 19-ին ՀԵՀ Վայոց Ձորի մարզային կենտրոնում տեղի ունեցավ հոգևոր ակումբի հերթական հանդիպումը: Հանդիպումը վարում էր կենտրոնի կողմից շատ սիրված հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ճիշտ ապրելակերպի ու վարքագծի սկզբունքները, գայթակղությունների չենթարկվելու և առողջ, ուրախ և երջանիկ ապրելու բանաձևերն ու հնարավորությունները:
Ակումբի անդամների և Տեր Հոր առաջարկով հաջորդ հանդիպումները կիրականացվեն կենտրոնից դուրս՝ Գնդեվանքում, Ջրովանքում և Մարտիրոսի Վիմափոր եկեղեցում:
Անհամբեր սպասում ենք հաջորդ հանդիպումներին:
Աղբյուր՝ ՀԵՀ Վայոց Ձորի մարզային կենտրոն