Վայոց Ձորի Կարատեի Գավաթի առաջնություն


https://web.facebook.com/vayocdzorqdk/?fref=ts&_rdr

Օրերս Եղեգնաձորում տեղի ունեցավ Վայոց Ձորի Կարատեի Գավաթի առաջնություն, որին մասնակցում էին ավելի քան հարյուր մասնակիցներ ՀՀ տարբեր մարզերից և Երևան քաղաքից:

Առաջնությունը բացեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ արժ. Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Լռության րոպեով հարգելով հանուն հայրենիքի և հանուն բոլորիս խաղաղության զոհված հերոսների հիշատակը՝ Տեր Հայրը ողջունեց առողջ և ուժեղ, արժանապատիվ և հայրենասեր սերունդ դաստիարակելու նպատակ հետապնդող այդ նախաձեռնությունը: Ապա օրհնելով մասնակիցներին՝ Տեր Վազգենը հորդորեց պարտվողներին երբեք չընկճվել, իսկ հաղթողներին կոչ արեց չբավարարվել ունեցած հաղթանակներով, բայցև՝ չմեծամտանալ դրանցով:

Աղբյուր՝ Եղեգնաձորի տարածաշրջանի
 Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոն

 

 

Advertisements