451 Թ. ԱՎԱՐԱՅՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ ԵՎ ՎԱՅՈՑՁՈՐՅԱՆ ՀԻՇԱՏԱԿՆԵՐԸ


451 Թ. ԱՎԱՐԱՅՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ ԵՎ ՎԱՅՈՑՁՈՐՅԱՆ ՀԻՇԱՏԱԿՆԵՐԸ

Ինչպես պատմությունից մեզ հայտնի է, հայոց կյանքը հարուստ է բուռն իրադարձություններով: Խաղաղ, ստեղծագործ աշխատանքին բազմիցս փոխարինել են պատերազմները և հայ մարդը, իր կամքից անկախ, արարելու փոխարեն իր հայրենիքն է պաշտպանել: Այսպիսի վառ օրինակներից մեկն Ավարայրի հերոսապատումն էր, ուր միմյանց դեմ ելան հավատի ու հավատուրացության, հայրենիքի և ստրկացման իրարամերժ գաղափարները: Ավարայր էին եկել ոչ միայն հայոց ռազմական  ուժը, այլ նաև մտքի ու հոգու, լույսի ու Ավետարանի, հողի ու հայրենիքի մշաակները:

451 Թ. ԱՎԱՐԱՅՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ ԵՎ ՎԱՅՈՑՁՈՐՅԱՆ ՀԻՇԱՏԱԿՆԵՐԸ

Ավարայրի սուրբ պատերազմի մասին խոսելիս անհրաժեշտ է հիշել Վայոց Ձորի տարածքում տեղի ունեցած ճակատամարտերը, որոնց մասին հիշատակվում են պատմիչներ Եղիշեի, Ստեփանոս Օրբելյանի և այլոց գործերում:

451 Թ. ԱՎԱՐԱՅՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ ԵՎ ՎԱՅՈՑՁՈՐՅԱՆ ՀԻՇԱՏԱԿՆԵՐԸ451թ. Ավարայրի ճակատամարտից հետո հայոց զորքի մի մասը Արփայի հովտով նահանջում է դեպի Վայոց Ձոր՝ այնտեղից Արցախ անցնելու համար: Պարսկական զորքն սկսում է հետապնդել: Հայկական զորքը հասնում է Սրկղոնք /հետագայում՝ Խոտորալեզ, ներկայիս՝ Եղեգնաձոր/ բնակավայր և ամրանում մեծ ու կոփածո քարերով կառուցված բերդում: Մեծաթիվ պարսկական զորքը շրջապատում է բերդը: Սկսվում է նոր մի ճակատամարտ, փաստորեն, Ավարայրի շարունակությունը: Չկարողանալով հաղթել, հայերը ճեղքում են պարսիկների շրջապատումը և շարժվում դեպի Վայոց Ձորի լեռները՝ Եղեգյաց ձոր-Անգեղաձոր-Արտաբույնք-Ցախաց քար ուղղությամբ:

Նախ ասենք, որ Վարդանանց պատերազմի ժամանակ՝ 451թ. Հայոց կաթողիկոսն էր Հովսեփ Վայոցձորեցին (ծնված Վայոց Ձորի Հողոցիմ գյուղում), որին 454թ. Տիզբոնում տեղի ունեցած դատավորության ընթացքում համարձակ ելույթից հետո Ղևոնդ երեցի և մյուսների հետ գազանաբար սպանում են Նյուշապուհ քաղաքի մոտ:

Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ Վարդանանց պատերազմից հետո հայկական ջոկատներին հետապնդող պարսից զորքը շարունակ հարվածներ է հասցնում նրան տարբեր վայրերում: Այդպիսի չորս տեղ կա Վայոց Ձորում: Առաջին ամենամեծ բախումը տեղի է ունեցել ներկայիս Եղեգնաձորի <<Քյոշք>> ամրոցի մոտ:

451 Թ. ԱՎԱՐԱՅՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ ԵՎ ՎԱՅՈՑՁՈՐՅԱՆ ՀԻՇԱՏԱԿՆԵՐԸ

Ստեփանոս Օրբելյանը գրում է.<<Հասնելով Վայոց Ձոր գավառի մեջտեղը, Եղեգիս և Մոզան գետերի միջև գտնվող քարաժայռերով պատած բլրի մոտ / խոսքը <<Քյոշք>> -ի մասին է, որի՝ մեծամեծ քարերով կառուցված եռաշարք պարիսպները կանգուն են մինչև այսօր /մեծ արյունահեղություն արեցին>> /Ստ. Օրբելյան, Սյունիքի պատմություն, էջ 107, Երևան 1986թ./: Հայ մարտիկները թշնամուն հերոսաբար դիմադրում են, կոտորում պարսիկներին, սակայն իրենք էլ են զոհեր տալիս: Ապա, ճեղքելով շրջապատումը՝ նահանջում են դեպի հյուսիս:

451 Թ. ԱՎԱՐԱՅՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ ԵՎ ՎԱՅՈՑՁՈՐՅԱՆ ՀԻՇԱՏԱԿՆԵՐԸ

461թ. կաթողիկոս է ընտրվում Գյուտ Արահեզացին, ով Սահակ Continue reading

Advertisements

Այսօր Սբ. Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օրն է


Այսօր Սբ. Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օրն էՍբ. Հովհաննես Մկրտչի եւ Աթանագինե եպիսկոպոսի նշխարների Հայաստան փոխադրման հիշատակության օրն է: Աթանագինեն Սբ. Գրիգոր Լուսավորչի կնոջ` Մարիամի եղբայրն էր, Պիտաքտոնի եպիսկոպոսը, որը հերոսաբար նահատակվել էր` պաշտպանելով իր հավատը:

Սբ. Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայում ձեռնադրությունից հետո իր հետ Հայաստան է բերում Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի նշխարները, որոնք ամփոփում է Աշտիշատում` Իննակնյա Continue reading