Այսօր Սբ. Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օրն է


Այսօր Սբ. Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օրն էՍբ. Հովհաննես Մկրտչի եւ Աթանագինե եպիսկոպոսի նշխարների Հայաստան փոխադրման հիշատակության օրն է: Աթանագինեն Սբ. Գրիգոր Լուսավորչի կնոջ` Մարիամի եղբայրն էր, Պիտաքտոնի եպիսկոպոսը, որը հերոսաբար նահատակվել էր` պաշտպանելով իր հավատը:

Սբ. Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայում ձեռնադրությունից հետո իր հետ Հայաստան է բերում Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի նշխարները, որոնք ամփոփում է Աշտիշատում` Իննակնյա կոչվող վայրում ու Բագավանում, այնուհետև վկայարաններ կառուցում: Բագավանում Տրդատ թագավորին ու արքունիքի պալատականներին մկրտելուց հետո Լուսավորիչը Սբ. Պատարագ է մատուցում և պատվիրում, որ ամեն տարի ամանորի աստծու` Հյուրընկալ Վանատուրի տոնի փոխարեն Սբ. Հովհաննես Մկրտչի և Սբ. Աթանագինեի հիշատակները տոնեն:

 

Advertisements