Վարդանանց պատերազմի 1565-ամյակին նվիրված հիշատակի արարողություններ Վայոց ձորում


Վարդանանց պատերազմի 1565-ամյակին նվիրված միջոցառում Վայոց ձորում

Մայիսի 26-ին «Պատմամշակութային արգելոցթանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿի  ՊՄՊ  Վայոց ձորի մարզային ծառայության և Վայոց Ձորի թեմի Երիտասարդաց միության նախաձեռնությամբ կազմակերպվեցին հիշատակի արարողություններ՝ նվիրված Վարդանանց պատերազմի 1565-ամյակին:

Ինչպես գիտենք, 451թ. Ավարայրի ճակատամարտից հետո հայոց զորքի մի մասը Արփայի հովտով նահանջում է դեպի Վայոց ձոր՝ այնտեղից Արցախ անցնելու համար:

Չկարողանալով հաղթել՝ հայերը ճեղքում են պարսիկների շրջապատումը և շարժվում դեպի Վայոց ձորի լեռները՝ Եղեգյաց ձոր-Անգեղաձոր-Արտաբույնք-Ցախաց քար ուղղությամբ:

Միջոցառման մեկնարկը տրվեց Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցուց, որտեղ Վարդանանց հիշատակի արարողություն կատարեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը՝ հանդիսապետությամբ Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, որի ավարտին հավուր պատշաճի քարոզ խոսեց Արժանապատիվ Տեր Հայրը:

Արարողությանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Աբգարյանը, ՊՄՊ  Վայոց Ձորի մարզային ծառայության  պետ Մելանյա Դովլաթյանը, ՊՄՊ  Վայոց Ձորի մարզային ծառայության,  Վայոց ձորի թեմի և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցները, թեմի Երիտասարդաց միության անդամները և այլք:

Այնուհետև եկեղեցում հավաքվածները երթով գնացին Քյոշքի բլուր, որը որպես անառիկ բերդ գոյություն է ունեցել մ.թ. ա. 2-1-ին հազարամյակներում, որը Սյունյաց աշխարհի ամենահին շինություններից մեկն է և համարվում է Կիկլոպյան ամրոց:

Քյոշքի բլուրից իջնելով՝ ուխտավորները մեկնեցին Շատին համայնքի եկեղեցի, որը նվիրված է Վարդանանց նահատակների հիշատակին:

Մոմավառությունից հետո մեկնեցին Հոստոնի եկեղեցի, Արտաբույնքի Սուրբ Continue reading

Advertisements

Շնորհավոր Վերջին զանգ


Շնորհավոր Վերջին զանգ

Սիրելի՛ շրջանավարտներ, այսօր դուք ձեր կրթօջախներում ստացած գիտելիքներով, հույսերով ու երազանքներով քայլում եք դեպի կյանքի մի նոր փուլ, որտեղ ձեզանից պահանջվում է լինել առավել զգոն և պատասխանատու:

Սրտանց շնորհավորում ենք բոլորիդ Վերջին զանգի կապակցությամբ, ցանկանում ենք, որ ձեր սրտերում վառ պահեք հավատքը, աստվածասիրությունն ու ազգանվիրումը, որպեսզի Բարձրյալի զորակցությամբ ձեր ջանքերը պտղաբերեն հաջողություններով ու նորանոր ձեռքբերումներով և բարիք ու խնդություն հավելեն մեր Հայրենիքի ու ժողովրդի կյանքին: Continue reading