Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 27 Մայիսի, 2016 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին Հանրապետության տոնի առիթով:

Այսօր տոնախմբում ենք Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրումը, արդար հպարտությամբ հիշելով մայիսյան հերոսամարտերը Սարդարապատում, Ղարաքիլիսայում ու Բաշ Ապարանում, երբ միաբանված մեր ժողովուրդը կենաց ու մահու պայքարով դիմակայեց Թուրքական բանակին և համազգային հաղթանակով ապահովեց հայրենի հողում ապրելու, իր երկիրը շենացնելու աստվածշնորհ իրավունքը: Տիրոջ առաջնորդությամբ հայրենասիրության նույն ջերմ զգացումով և անվեհեր ոգով այսօր Մեր զավակները պաշտպանում են Հայաստանի և Արցախի սահմանները՝ իրենց սխրանքներով հիշատակի արժանի նոր էջեր հավելելով մեր պատմությանը: Մեր հայրենիքի ազատության ու խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած մեր հերոս զավակների ու սերունդների առջև պարտք ունենք, և այն մեր երկրի հզորացումն է, մեր ժողովրդի բարօրությունը, մեր պետականության ամրապնդումն ու ապահովությունը: Continue reading

Advertisements

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԵԼՔԸ ՎԻՐԱՊԻՑ


ՓՐԿՈՒԹՅԱՆ ՎԻՐԱՊԸ

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

«Այսօր ժողովուրդք Հայաստանեայց

աշակերտեալք ճշմարտութեան ի ձեռն

սրբոյն Գրիգորի, օրհնեցէք զլոյսն

 անսկիզբն բարձր արարեք զնա յաւիտեան»:

(Շարակնոց)

 

Քրիստոնեական լույսի փառաբանության օրն է այսօր, որ Խոր Վիրապում 13 տարի անպատմելի տառապանքներ կրած եւ աստվածային զորակցությամբ ողջ մնացած Սուրբ Գրիգոր Լուսավորչի այնտեղից ելնելու օրից  տարածվեց մեր ժողովրդի սրտերի և հոգիներ մեջ: Եվ մենք դարձանք նախաշնորհյալ այն ազգը, որ աշխարհոմ առաջինը պետականորեն ընդունեց քրիստոնեական կրոնը: Քրիստոնեական լույս գաղափարախոսությամբ շաղախված մեր արիական հոգին, սիրտն ու միտքը այդուհետ ընդմիշտ Տիրոջ հետ է: Այս տեսիլքը, այս երազը ուներ դեռևս օձերի և կարիճների ընկերակցությամբ, մութ վիրապի մեջ տառապող Սուրբ Գրիգորը, ինչպես նշում են մեր պատմիչները, և ինչպես նկարագրում է շարականագիրը. «Պարակից հոգեղինաց երկնային զօրացն սրբափայլ զգեստցինք Տէր Գրիգորիոս, ի Խոր վիրապին, իջեր, ի տղմին ի մէջ դառնաշունչ օձիցն, զի փրկեսցես զմեզ ի չար վիշապեն»: Նա «ջերմեռանդ աղոթքներով և հոգևոր սիրով» էր վերցրել իր խաչը: Ագաթանգեղոսը վկայում է, թե ինչպես էր նրա` Աստծու հետ հարատև հաղորդակից հոգին մրմնջում. «Շնորհներ տուր ինձ, Տեր, համբերելու այս դառը տանջանքները»: Նա հոգեկան խանդավառության մեջ էր չարչարանաց վիհում, քանզի, ինչպես առաքյալն էր ասում, նմանվում էր իր Տիրոջը. «Ես Քրիստոսի չարչարանքները իմ մարմնում եմ կրում»:

Պատմական փաստերի մեջ չխորանալով, հիշատակեմ, որ Տրդատ Մեծ արքան, Գրիգորին, որը հրաժարվել էր երկրպագել բագիններին, բազում կտտանքներից հետո նետել էր մահապարտերի գուբը` Խոր Վիրապ կոչվող վայրը, որպեսզի այնտեղ էլ նա, տաժանակիր կյանքով ապրելով, հոգին ավանդի: Այդ ընթացքում արքայի ձեռքով մարտիրոսվել էին Սուրբ Գայանյանք, ապա արքան հիվանդացել էր: Նրան միայն Գրիգորը կարող է փրկել, կարծում էր արքայի քույրը` Խոսրովիդուխտը:

Անցել էր 13 տարի: Երբ ծառաները եկան գուբի մոտ, ուր Լուսավորիչն էր, ի զարմանս բոլորի, տեսան, որ նա ողջ է: Լուսավորչին ազատեցին բանտից և տարան արքայի Continue reading