Հնչեց Վերջին զանգը  


 

Հնչեց Վերջին զանգը   

Մայիսի 27-ին Վայոց ձորի դպրոցների ավարտական դասարանների աշակերտների համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամ:

Հնչեց Վերջին զանգը   
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ներկա է գտնվել Եղեգնաձորի ավագ դպրոցի <<Վերջին զանգ>> տոնական միջոցառմանը:

Հնչեց Վերջին զանգը   

Միջոցառմանը մասնակցում էին նաև մարզի ուժային կառույցների ղեկավարներ, ուսուցիչներ աշակերտներ և ծնողներ: Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան քառօրյա պատերազմում զոհված հերոս հայորդիների հիշատակը, իսկ միջոցառման մեկնարկը տրվեց Տերունական աղոթքով և Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի բարեմաղթանքներով:

Ավագ դպրոցում տոնական բարձր տրամադրություն էր տիրում: Բեմում հուզմունքից մի փոքր շփոթված և շիկնած, մի քիչ ամաչկոտ աշակերտների աչքերում նկատելի էր այն երախտագիտությունը և սերը, որոնք երեխաները տածում են իրենց ուսուցիչների նկատմամբ:

 

Մարզպետ Հ. Սարգսյանը, շնորհավորելով ուսուցիչներին, շրջանավարտներին և նրանց ծնողներին <<Վերջին զանգ>>-ի կապակցությամբ, համոզմունք հայտնեց, որ մեր հայրենիքի ապագան գտնվում է ուժեղ, ամուր և կրթված մարդկանց ձեռքերում, իսկ ապրիլյան դեպքերը դրա վառ ապացույցն են: <<Սիրելի շրջանավարտներ, մաղթում եմ հաջողություններ ձեր բոլոր ձեռնարկներում, կանաչ ճանապարհ և խաղաղ երկինք եմ ցանկանում մեր երկրին>>,- իր խոսքում նշեց Հ. Սարգսյանը:

Եղեգնաձորի ավագ դպրոցի տնօրեն Կարինե Հարությունյանը՝ բարի երթ մաղթելով շրջանավարտներին, ցանկացավ, որպեսզի նրանք երբեք չմոռանան իրենց արմատները և հայ լինելու բարձր պատասխանատվությունը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչները ներկա են գտնվել մարզի դպրոցներում կազմակերպված <<Վերջին զանգ>>-ի տոնական միջոցառումներին:

Հնչեց Վերջին զանգը   

Դպրոցական կյանքն իր հետաքրքիր և խենթ առօրյայով երբեք չի մոռացվում: Մեզանից յուրաքանչյուրի կյանքում դպրոցն այն ռուբիկոնն է, որն անցնելով մենք սկիզբ ենք դնում մի նոր ուղու, նոր ճանապարհի` ճանապարհ դեպի կրթություն: Այդ ճանապարդը դժվար է, քարքարոտ ու պահանջկոտ: Միևնույն ժամանակ այդ ճանապարհը լի է վերելքներով, երջանիկ և անմոռաց պահերով:

Նշենք, որ դպրոցական կյանքին հրաժեշտ տվեցին Վայոց ձորի մարզի 527 շրջանավարտներ, որոնցից՝ 31 միջնակարգ դպրոցների 370 և ավագ դպրոցների 157 շրջանավարտներ:
Հաջողություն և նորանոր ձեռքբերումներ ենք ցանկանում մեր հանրապետության բոլոր շրջանավարտներին:

Աղբյուր՝ http://vdzor.mtaes.am/

 

 

Advertisements