Վարդանանց հերոսամարտի կարեւորագույն անցքեր տեղի են ունեցել այսօրվա Վայոց ձորի մարզի տարածքում

Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի

                                               Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Վարդանանց հերոսամարտի մայիսյան այս օրերին նշենք, որ Վարդանանց հերոսամարտի կարեւորագույն անցքեր տեղի են ունեցել այսօրվա Վայոց ձորի մարզի տարածքում: Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ Վարդանանց ճակատամարտի ավարտին մասնակիցները կռիվ տալով բարձրանում են Վայոց ձորի լեռները` Եղեգյաց ձորԱրտաբույնքՑախաց Քար ուղղությամբ` մարտեր տալով նահանջում են դեպի Արցախ:

Հայր սուրբի խոսքերով՝ կատաղի մարտեր են ընթացել «Քյոշք» ամրոցի մոտ, որը գտնվում է թեմի առաջնորդանիստ ս. Աստվածածին եկեղեցու կողքին: Հերոսամարտին մասնակցել է Հովսեփ Վայոցձորցի կաթողիկոսը:

«Սարդարապատի հերոսամարտի օրերին էլ Վայոց ձորի տարածքում եղել են ինքնապաշտպանական մարտեր, որի ժամանակ ակտիվորեն մարտնչել են տարածաշրջանի այն ժամանակվա հոգեւոր հովիվները: Հոգեւորականները միշտ ակտիվ մասնակցություն են ունեցել ազատագրական շարժումներին, անգամ շատ պատերազմական իրավիճակներում ազատագրական շարժում է կազմակերպել եկեղեցին: Տեղին է վկայակոչել Սարդարապատի ճակատամարտի ժամանակ հոգեւորականներից կազմված մահապարտների գունդը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եւ Աղթամարի միաբանությունից: Նրանց օրինակ ունենալով՝ մեր նորօրյա հոգեւորականությունը Արցախյան պատերազմի այս օրերին կրկին իր ժողովրդի կողքին է, առաջին գծում՝ իր աղոթքով, իր խաչով ու զենքով»,-նշեց հայր Սուրբը` ավելացնելով, որ այդպես եղել է, այդպես լինելու է մինչեւ մեր ազգային նպատակների վերջնական իրականացում եւ հաղթանակ:

Մեր այն հարցին էլ, թե ինչպե՞ս զինվորը պետք է պահի իրեն առաջնագծում, ի՞նչն է կարեւոր այսօր գիտակցել, հայր Զարեհը պատասխանեց. «Ազատ ու անկախ հայրենիք ունենալու համար միշտ պետք է պայքարել, այդ պայքարը միշտ ուղեկցել է մեր ժողովրդին պատմության քառուղիներով: Այս սրբազան պայքարի բոցերում են ծնվել հայոց քաջերը, այն ընտրյալները, ովքեր առաջնորդել են մեր բանակը ազատության, անկախության, հայրենապահպանության բազում մարտերում, սակայն հայոց բանակի արի զինվորն են, իբրեւ սկզբունք միշտ որդեգրել են այն ճշմարտությունը, որը հստակ ձեւակերպեց հայ նշանավոր զորավար Գարեգին Նժդեհը` «Ուժեղը նա չէ, որի հաղթությունները ռազմական լինելով՝ բարոյական չեն»: Այո՛, հայ զինվորը արժանապատիվ զինվոր է եւ այսօր էլ նույն այդ արժանապատվությամբ, քաջությամբ ու նվիրումով, մեծագույն հավատով է կանգնած իր հայրենիքի սահմաններին, սակայն նա միշտ պետք է տեսնի եւ զգա մեր միասնականությամբ ամուր իր թիկունքը: Պետք է զգա մեր անմիջական ներկայությունը իր կողքին, պետք է զգա մեր ժողովրդի անկոտրուն ոգու ներգործությունը: Թող Աստված օրհնի, զորացնի եւ պահպանի մեր հայրենիքը, մեր ժողովրդին եւ մեր անպարտելի բանակը»:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ 28.05.2016

Աղբյուր՝ http://www.aravot.am

Advertisements