Դպրոցի օրհնության արարողակարգ սահմանամերձ Գոմք գյուղում


Դպրոցի օրհնության արարողակարգ սահմանամերձ Գոմք գյուղում

Օրերս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի Վայքի և Ջերմուկի տարածաշրջանների պատասխանատու Մերի Ջանոյանի նախաձեռնությամբ սահմանամերձ Գոմք համայնքի միջն. դպրոցում տեղի ունեցավ հանդիպում Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Ներսես քահանա Արշակյանի հետ:

Արժանապատիվ Տեր Հայրն օրհնեց դպրոցը, աշակերտներին և ուսուցչական կազմին, ապա զրուցեց ուսուցիչների և աշակերտների հետ՝ պատասխանելով նրանց կողմից բարձրացված հարցերին: Continue reading

Advertisements

Տոնական միջոցառում Եղեգնաձորի ամֆիթատրոնում


Տոնական միջոցառում Եղեգնաձորի ամֆիթատրոնում

Մայիսի 28-ը Հայաստանի պետականության վերածնունդը խորհրդանշող պատմական և նշանակալից իրադարձություններից մեկն է: Այդ օրը ծնունդ է առել Հայաստանի Առաջին Հանրապետությունը:

Տոնական միջոցառում Եղեգնաձորի ամֆիթատրոնում

Տոնի օրը Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի (տնօրեն` Մարո Սիմոնյան) կողմից  Եղեգնաձորի ամֆիթատրոնում տեղի ունեցավ տոնական միջոցառում` նվիրված Հանրապետության օրվան:

Համերգի ընթացքում ելույթ ունեցան Վայոց ձորի Continue reading

Այսօր Բեթղեհեմի մանուկների, Ակակիոս վկայի, Մովկիմա քահանայի եւ Կոտրիատիոս զինվորի հիշատակության օրն է  


Բեթղեհեմի մանուկների կոտորածի մասին պատմվում է Մատթեոսի Ավետարանում (Մատթ. 2:16-18): «Հրեաների արքայի» ծննդյան մասին Բեթղեհեմ ժամանած արեւելքցի մոգերի լուրը խիստ անհանգստացնում է Հրեաստանի Հերովդես թագավորին ու ժողովրդին: Խանդով լեցուն արքան, չկարողանալով գտնել նորածնին, հրամայում է կորստյան մատնել Բեթղեհեմում եւ քաղաքի սահմաններում գտնվող մինչեւ երկու տարեկան բոլոր մանուկներին: Բեթղեհեմի անմեղ մանուկների կոտորածը, փաստորեն, դառնում է առաջին թափված արյունը Հիսուսի համար: Բեթղեհեմի մանուկներին Հայ եկեղեցին ձոնել է բազմաթիվ գեղեցիկ շարականներ, իսկ նրանց հիշատակը տոնում է Կաթողիկե Սբ. Էջմիածնի տոնին հաջորդող երկուշաբթի օրը:

Նույն օրը Հայ եկեղեցում հիշատակվում են նաեւ հանուն Քրիստոսի հավատի մարտիրոսացված համաքրիստոնեական երեք սրբերի` Ակակիոս վկայի, Մովկիմա քահանայի եւ Կոտրիատիոսզինվորի անունները: Նրանցից առաջինը, ըստ «Հայսմավուրքի», նահատակվել է Լիկիանոս կայսեր օրոք: Դիմանալով մարդկային անասելի տանջանքների ու կենդանի մնալով անգամ վայրի գազանների մեջ` երանելի սուրբը գլխատվել է Continue reading