Դպրոցի օրհնության արարողակարգ սահմանամերձ Գոմք գյուղում


Դպրոցի օրհնության արարողակարգ սահմանամերձ Գոմք գյուղում

Օրերս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի Վայքի և Ջերմուկի տարածաշրջանների պատասխանատու Մերի Ջանոյանի նախաձեռնությամբ սահմանամերձ Գոմք համայնքի միջն. դպրոցում տեղի ունեցավ հանդիպում Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Ներսես քահանա Արշակյանի հետ:

Արժանապատիվ Տեր Հայրն օրհնեց դպրոցը, աշակերտներին և ուսուցչական կազմին, ապա զրուցեց ուսուցիչների և աշակերտների հետ՝ պատասխանելով նրանց կողմից բարձրացված հարցերին:

Զրույցի ընթացքում աշակերտներից մեկը՝ Արգիշտին, ասաց, որ ցանկանում է հոգևորական  դառնալ:

Հանդիպման վերջում ուսուցիչներն ու աշակերտներն իրենց շնորհակալություն հայտնեցին Տեր Հորը հանդիպման համար և խնդրեցին, որ նմանատիպ այցելությունները հաճախակի լինեն Գոմքի դպրոցում:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements