Տոնական միջոցառում Եղեգնաձորի ամֆիթատրոնում


Տոնական միջոցառում Եղեգնաձորի ամֆիթատրոնում

Մայիսի 28-ը Հայաստանի պետականության վերածնունդը խորհրդանշող պատմական և նշանակալից իրադարձություններից մեկն է: Այդ օրը ծնունդ է առել Հայաստանի Առաջին Հանրապետությունը:

Տոնական միջոցառում Եղեգնաձորի ամֆիթատրոնում

Տոնի օրը Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի (տնօրեն` Մարո Սիմոնյան) կողմից  Եղեգնաձորի ամֆիթատրոնում տեղի ունեցավ տոնական միջոցառում` նվիրված Հանրապետության օրվան:

Համերգի ընթացքում ելույթ ունեցան Վայոց ձորի մարզի պարային խմբեր, անհատ և հեղինակային կատարողներ, երգչախմբեր և N զորամասի զինվորներ:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, բազմաթիվ վայոցձորցիներ և հյուրեր:

Կազմակերպիչների  աշխատանքը գնահատվեց բոլորի կողմից և գովասանքի ու շնորհակալության խոսքեր հնչեցին միջոցառման ավարտից հետո:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

 

Advertisements