Առողջարանային Ջերմուկ քաղաքի կրթահամալիրում տեղի ունեցավ Վերջին զանգի միջոցառում, որին ներկա էին Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանը, Ջերմուկի ավագ դպրոցի տնօրեն Արմինե Արսենյանը, Վայոց ձորի մարզպետարանից ներկայացուցիչներ, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ և այլք:
Ավարտական միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2016թ.-ին Արցախում Քառօրյա պատերազմի ընթացքում զոհված հերոս հայորդիների հիշատակը:
Միջոցառումն աչքի էր ընկնում իր կազմակերպվածությամբ և շնորհաշատ սաների գեղեցիկ կատարումներով: Միջոցառման ընթացքում շրջանավարտներն իրենց երախտագիտությունը հայտնեցին ուսուցիչներին` տարիների ընթացքում ձեռք բերած հարուստ գիտելիքների համար:
Միջոցառման ավարտին օրհնության խոսքով հանդես եկավ Արժանապատիվ Continue reading