Հունիսմեկյան միջոցառում Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզում


Հունիսմեկյան միջոցառում Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզում

Աշխարհի շատ երկրներում հունիսի 1-ը նշվում է որպես Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օր: Հայաստանը ևս միացել է այդ երկրներին և շատ քաղաքներում և գյուղերում գեղեցիկ տոնակատարություններ են անցկացվում այդ օրը:

Հունիսմեկյան միջոցառում Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզում

Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզում առավոտյան մեծ եռուզեռ էր. հավաքվել էին հյուրեր, ծնողներ, պետական տարբեր կառույցների ներկայացուցիչներ: Հրավիրվածների թվում էր նաև Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով միջոցառումն սկսեց աղոթքով և օրհնության խոսքով:

Հունիսմեկյան միջոցառում Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզում

Տեր Հայրը երեխաներին մաղթեց անհոգ մանկություն և լուսավոր ապագա, ապա ծնողներին հորդորեց ավելի ուշադիր լինել երեխաների դաստիարակության գործում և հատկապես անձնական արարքներով օրինակ լինել նրանց: Քանի որ երեխաներն ավելի խոցելի են, նրանք մեր պաշտպանության կարիքն ունեն:

Հունիսմեկյան միջոցառում Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզում

Այնուհետև փոքրիկները հանդես եկան գեղեցիկ երգերի ու բանաստեղծությունների կատարումներով, որոնցով էլ ոգևորեցին մեծահասակներին:

Advertisements