Հունիսմեկյան տոնակատարություն Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում


 

Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցու բակը հունիսի մեկին բազմամարդ էր: Երեխաները ծնողների հետ որոշել էին հունիսի 1-ը նշել եկեղեցում:

Նրանց ուրախացնելու համար  Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանն իր  հետ բերել էր Մաշային և արջին, ովքեր մեծ ուրախություն պարգևեցին երեխաներին ու մեծերին:

Տա Աստված, որ մեր փոքրիկները խաղաղ և առողջ մանկություն ունենան:

Advertisements